Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով։ Կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր կազմակերպության կողմից՝ ժամանակակից և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը:
Նոր սպասարկման գրասենյակները կգործեն 14 հասցեում՝ Երևանում և մարզերում։
Երևան
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
Տավուշի մարզ
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
Արարատի մարզ
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
Վայոց ձորի մարզ
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
Սյունիքի մարզ
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
Արմավիրի մարզ
• Վաղարշապատ՝ Վ. Սարգսյան փողոց, 111/1
Արագածոտնի մարզ
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
Կոտայքի մարզ
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 («Հայփոստ»)
Շիրակի մարզ
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
Լոռու մարզ
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
Գեղարքունիքի մարզ
• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 («Հայփոստ»)
• Մարտունի՝ Պ. Պռոշյան փողոց, 4, 12
2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։ Նոր գրասենյակներ կգործեն նաև Տավուշի մարզի Դիլիջանում և Բերդում, Սյունիքի մարզի Մեղրիում և Գորիսում, Արմավիրում, Լոռու մարզի Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզի Արթիկում և Արարատի մարզի Արարատում։





