Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոյեմբերյանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Հայկ Ղարսյանի հիշատակին:

Օգոստոսի 11-ին Նոյեմբերյանում բացվեց հուշաղբյուր՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանի հիշատակին:

Հուշաղբյուրի բացման և խաչքարի օծման արարողությանը ներկա էին Հայկի հարազատները, ընկերները, ծառայակիցները: Խաչքարն օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայկ Ղարսյանի կյանքը, անցած մարտական ուղին: «Հայկի կերպարն ուրվագծվում է որպես ժպտերես, հարգալից ու հայրենասեր մարդու»,- իրենց հիշողություններով կիսվում են ներկաները

Հայկ Ղարսյանը մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 44-օրյա պատերազմի օրերին եղել է ամենածանր ճակատներում՝ 30 օր կռվելով թշնամու դեմ:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Ավագ լեյտենանտ Հայկ Ղարսյանին հետմահու շնորհվեց կապիտան զինվորական կոչում:

Հայկը ծնվել է 1995թ. դեկտեմբերի 26-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: 2009-2013 թթ. սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, 2013-2017 թթ.՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմամարզական համալսարանում:

Մինչև ավարտելը մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ կռվելով Ջրականում: Համալսարանն ավարտել է լեյտենանտի կոչումով և ծառայության անցել Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) բնակավայրում: 2 տարի անց գերազանց ծառայության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Հայ Ղարսյանը հերոսաբար զոհվել է Վարանդայում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Թեգեր։ 44-օրյա պատերազմՆոյեմբերյանՏավուշ
Օգոստոսի 15, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ տավուշից

Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը

Հունիսի 6, 2023

...

Ռեպորտաժ

Հրդեհ Ջուջևան գյուղում

Հունիսի 5, 2023

...

Ռեպորտաժ

Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հունիսի 5, 2023

...

Հաջորդ գրառումը

Երիտասարդության միջազգային օրը՝ նորաշենցի երիտասարդների հետ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Աշխարհի ծայրերից Աչաջուր Արտակարգ ալիք Բաղադրատոմս Բանակ Բերդ Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հեռուստահաղորդումներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…