Իջևան քաղաքի Գ․ Ղարագյոզյան փողոցի բնակիչները դիմել են Իջևանի համայնքապետարան՝ առաջարկելով փողոցը վերանվանել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Օհանյանի անունով։ Առաջարկը ներկայացվել է համայնքի ավագանուն։
Արմեն Օհանյանը ծառայել է գնդի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, զոհվել Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղում։ Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի և մի շարք այլ պարգևների։
Բարձր գնահատելով Արմեն Օհանյանի անմնացորդ նվիրումը և ունեցած ավանդը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում, նրա հերոսական անունը հավերժացնելու նպատակով, Իջևան համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ առաջարկին։ Ըստ այդմ՝ Իջևան քաղաքի, Գ․ Ղարագյոզյան փողոցի 1-ին նրբանցքն անվանափոխվում է՝ քաղաք Իջևան, Արմեն Օհանյան փողոց:
Կարդացեք նաև՝





