Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունները վերականգնվում են

Հայաստանի սահմանամերձ գյուղերում տների կառուցման արտոնությունները կվերականգնվեն: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստի ժամանակ։ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ հետևյալ քվոտայով՝

  • մինչև 50 շահառու՝ Ոսկեպարում, մինչև 50 շահառու՝ Բաղանիսում
  • մինչև 40 շահառու՝ Բերքաբերում, մինչև 40 շահառու՝ Կիրանցում,
  • մինչև 30 շահառու (որից 5-ը՝ մանկավարժի որակավորում ունեցող անձանց համար) Գոմքում. այս դեպքում պարտադիր է մինչև 13 տարեկան երեխա ունենալը:
Նախատեսվում է նաև հնարավորություն տալ ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ:
Ընդ որում՝ ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ստացող ընտանիքները պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում։
Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել՝
  • գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ,
  • գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ),
  • առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Դեկտեմբերի 13, 2024

Մեկնաբանութուններ 2

  1. Տատև says:
    1 year առաջ

    Եթե վարկաին պատմությունը լավ չէ ,սև ցուցակում է հասնում է տուն կառուցելն

  2. Angelina Manukyan says:
    1 year առաջ

    Հարգելի քաղաքացի,
    Ձեր հարցին կարող է պատասխանել միայն բանկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Փետրվարի 14, 2026

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Տեառնընդառաջի տոնը նշվեց Տավուշի մարզում

Փետրվարի 13, 2026

...

Ռեպորտաժ

Խաղաղություն և անվտանգություն՝ կանանց ակտիվ մասնակցությամբ․ աշխատաժողով՝ Տավուշի մարզում

Փետրվարի 13, 2026

...

Հաջորդ գրառումը
Հակոբ Կոջոյան 141

Հակոբ Կոջոյան

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус