Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարիքը սահման չէ․ ավագ սերունդը՝ բնության գրկում

Բերդ համայնքից ավագ սերնդի մի խումբ մարդիկ երկու հագեցած օր են անցկացրել բնության գրկում՝ Գանձաքար-Իծաքար ճանապարհի Վարագաջուր գետի ափին՝ տեղացիներիս առավել հայտնի Աղսվի հանդամասում։ Այստեղ նրանց միավորել էր «Տարիքը սահման չէ՝ հանուն ակտիվ ու հավասար մասնակցության» նախագիծը։ Մասնակիցներից ավագը 94-ամյա Աշոտ պապն է, ով եկել է վայելելու հայրենի շրջանի բնությունն ու կիսվելու տարիների աշխատանքային փորձով։

Նախաձեռնության հիմքում 5 հոգանոց թիմ է՝ երեք տեղացի և Արցախից տեղահանված երկու անդամներով։ Ծրագրի իրականացմանը միացել են նաև բազմաթիվ տեղացի գործընկերներ ու համայնքի բնակիչներ, որոնք իրենց աջակցությունն են բերել տարբեր փուլերում։ Իսկ նրանք, ովքեր ցանկացել են լիարժեք մասնակցել երկօրյա ծրագրին, մնացել են վրաններում՝ հենց բնության գրկում։

Երկօրյա ծրագրին մասնակցում էին տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր արդեն վաստակած հանգստի են անցել։ Նրանց կողքին էին նաև Արցախից տեղահանված և Բերդ համայնքում բնակություն հաստատած մարդիկ։ Տավուշյան նազուկը՝ նույն ինքը սալին, և արցախյան ժենգյալով հացը դարձան այս նախագծի յուրահատուկ համն ու հոտը։

Ավագ սերնդի համար կազմակերպված երկօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներն ունեցան ֆինանսական գրագիտության ժամ, կիսվեցին իրենց կյանքի ու աշխատանքային փորձով, մասնակցեցին «Իմ մանկության հիշողությունները» խորագրով արտթերապիայի, հոգեբանական խմբային ակտիվությունների և մշակութային ժամի։ Ծրագրի շրջանակում այցելեցին նաև Վարագավանք և Նարդոսի այգիներ։

Տարբեր մարդիկ ու կյանքի տարբեր պատմություններ, որոնք երկու օր շարունակ տեղ ունեին՝ մարդկանց զրույցներում, հիշողություններում, համատեղ աշխատանքներում ու պարզապես միասին անցկացրած ժամանակում։ Երբ կա ցանկություն՝ ակտիվ կյանքն ու մասնակցությունը տարիք չեն հարցնում։

 

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲերդՏավուշ
Օգոստոսի 24, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Ազատամուտում ներկայացվել է Օքրո Օքրոյանի գրական ժառանգությունը

Օգոստոսի 23, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով

Օգոստոսի 23, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Գոշում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված

Օգոստոսի 23, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус