Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշ Մեդիան 2023-ին․ տարվա ամփոփում

Ընդամենը երեք տարի առաջ Տավուշը չուներ իր մարզային հեռուստաընկերությունը, իսկ այսօր մարզում տեղի չի ունենում որևէ նշանակալի իրադարձություն՝ դեպք պատահարից մինչև հոբելյան, որը դուք չդիտեք մեր եթերում, չկարդաք մեր կայքում կամ չհետևեք սոցիալական ցանցերի էջերում: Թեթև հումորով կարող ենք ասել, որ մարզում իրադարձությունը տեղի չի ունեցել, եթե այն չի լուսաբանել Տավուշ Մեդիան. պաշտոնական, մշակութային, կրթական, գիտական, մարզական, երիտասարդական, սոցիալական, առողջապահական, համայնքային, անվտանգային…
Մենք սիրում ենք մեր հեռուստադիտողին: Մանուկներին, որոնց համար ընտրում ենք լավագույն ուսումնական ու ճանաչողական, մարզական ու գիտահանրամատչելի հաղորդումները, ֆիլմերը, մուլտերը, համերգները: Երիտասարդներին, կանանց, տղամարդկանց, տարեցներին, յուրաքանչյուրին հրամցնելով նախընտրելին՝ հաշվի առնելով տարիքը, մասնագիտությունը, հետաքրքրությունների շրջանակը, մատուցում ենք նորն ու ավանդականը, ազգային արժեքներն ու առաջավոր միջազգայինը:
Ուսումնասիրություն-հետազոտությունների, զանգերի, ֆոկուս խմբերի և սոցհարցումների ու անմիջական շփումների միջոցով փորձում ենք ճշտել ձեր կարիքներն ու հետաքրքրությունները, նախասիրություններն ու պահանջները, և օպերատիվ արձագանքում ենք, առավել նպատակային ու թիրախային դարձնելով մեր հաղորդումները, բազմաժանր համերգները,մանկական ու մեծական ֆիլմերը: Տավուշ հեռուստաընկերությունը միակն է Հայաստանում, որը միայն հայերեն լինելով, հեռարձակում է նաև գրաբարյան զրույցներ ու հաղորդումներ հարազատ բարբառով:
Մեր բարբառն ու բարքերը, տավուշահամ հեքիաթները սիրված են ոչ միայն մեր մարզում, մեր երկրում, այլև Հայաստանից դուրս:
2022 թվականի տարեվերջին մեկնարկած «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» նախագիծը շարունակվեց 2023 թվականի տարեսկզբին։ Պետական, մասնավոր, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ցուցաբերած տարաբնույթ աջակցությունները, որոնք բնակչության խոցելի խմբերի համար են նախատեսված, Տավուշ Մեդիան դրանք հավաքագրեց և ներկայացրեց հանրությանը՝ նրանց աշխատանքը դարձնելով առավել արդյունավետ ու թիրախային։ Նախագծի շրջանակում ստեղծված «Զրույցներ հոգեբանի հետ» շարքը ևս մեկ քայլով բարձրացրեց բնակչության բարոյահոգեբանական դիմակայունությունը։
Տավուշ TV-ի եթերը մերթընդմերթ ընդմիջվում և զարդարվում էր արվեստի գործերի ներկայացմամբ։ Մշակութային ժառանգության հանրահռչակման նպատակով մեր եթերում էլ ավելի հաճախ ցուցադրվում են ժողովրդական արվեստի գործերը՝ «կենդանացած», նոր շնչով ու խոսքով։ Հոբելյաններ շարքը նույնպես միտված էր մշակութային հարուստ ժառանգության ջատագովմանը՝ հուշում-հիշեցում՝ ովքեր են մեր մեծերը:
Մշտապես մեզ հետ են նաև մեր Տղերքը, մեր հերոսները, իրենց մասին գեղեցիկ հուշերով, իրենց երազանքներով ու իրենց կիսատ թողածը շարունակողներով:
Իրենց դիրքերում անխոնջ գործում են մեր թղթակիցները սահմանամերձ բնակավայրերից՝ գյուղական գողտրիկ պատկերներ, հողի մարդիկ, գեղեցիկ նախաձեռնություններ, հրաշալի ընտանիքներ, անվտանգային և այլ խնդիրներ:
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի նախաձեռնած «Կանաչ և դիմակայուն Տավուշ» կոալիցիայի շրջանակում շարունակվեց համագործակցությունը Տավուշի հասարակական ոլորտի և պետական կառավարման ու տեղական կառավարման մարմինների գործընկերների հետ։ Ի նպաստ մարզում տեղական ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն ունեցող և համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցող քաղաքացիների ձևավորման Տավուշ Մեդիան դեռևս 2021 թվականին ձեռնամուխ եղավ կոալիցիայի ստեղծմանը։
2023 թվականին բնականոն ընթացքով շարունակվեցին արդեն հայտնի ու սիրված հաղորդաշարերը՝ «Տավուշեցիները», «Քննարկում Տավուշ ՀԸ եթերում», «Մեր բարբառն ու բարքերը», «Մակարդակով կոֆե», «Տղերքը», «Աշխարհի ծայրերից», «Տավուշյան էսքիսզներ», «Հեքիաթներ տավուշյան բարբառով», «Տավուշի համը», որոնց ավելացան նաև «Խոսք ու զրույցը», «Տավուշոտ պոեզիան»։
Տարվա ընթացքում ընդունելով դպրոցականների և ուսանողների, նրանց ծանոթացրել ենք հեռուստատեսային աշխատանքին, նաև խոսելով մեդիայի և մեդիագրագիտության մասին։
Աշնանը Տավուշ Մեդիայի աշխատակազմը Վալանսի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում էր։ Մեկ շաբաթյա այցը հնարավորություն տվեց ծանոթանալ Վալանս քաղաքին, մերձակա քաղաքներին, ծանոթանալ տեղի հայ համայնքին, հայկական կառույցներին։ Նահանգի խոշոր քաղաքներում ունեցած հանդիպումները՝ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացվել են արդեն ռեպորտաժների և հեռուստահաղորդումների միջոցով, որոնք պատմում են Ֆրանսիայի հայկական սփյուռքի առօրյայի, հայապահպանությանն ուղված աշխատանքների, նշանակալի ձեռքբերումների ու ֆրանսահայերի՝ Հայաստանի հետ ամուր կապը պահպանելու ճանապարհների մասին: Այցը հնարավորություն տվեց նաև քաղաքային կառավարման, նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, ՏԻՄ-մասնավոր համագործակցության օրինակելի մոդելները ուսումնասիրել և ֆրանսիական լավագույն փորձը ներկայացնել Տավուշում։
Տարեվերջին մեկնարկող «Երիտասարդ քաղաքացի» նախագիծը խոստանում է երիտասարդներին դարձնել առավել մասնակցային ու ներառական։
Տավուշ Մեդիայի մյուս առանձնահատկությունը աղետների ռիսկի կառավարման, կլիմայի փոփոխության և հարմարվողականության ու կայուն զարգացման ծրագրերի ներկայացումն է, անվտանգության և դիմակայունության թեմաներ, հաղորդումներ, ֆիլմեր, հոլովակներ, միջազգային առաջավոր փորձ: Այս տարի Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցն էր, և հիմնական թեմաները սեյսմիկ անվտանգությանն էին վերաբերում: Սակայն առաջին պլանում սահմանային անվտանգային խնդիրներն են, հատկապես քաղպաշտպանության:

Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք արարել ու ստեղծել ամենատավուշյան, բազմազան ու որակյալ բովանդակությամբ, սիրով ու Տավուշի ինքնատիպ ջերմությամբ լեցուն, արժանահավատ, արժանապատիվ, պատասխանատու հեռուստահաղորդումները. Ձեզ հետ, ձեր մասին, ձեր խնդիրների ու հոգսերի մասին, ձեր գործի, հաջողությունների, դժվարությունների, նախաձեռնությունների ու երազանքների մասին:
Տավուշ Մեդիան շնորհավորում է ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու ցանկանում, որ 2024-ին էլ սիրենք ու վստահենք իրար, լինենք պահանջկոտ ու հավատարիմ, առողջ լինենք ու հաջողակ, խաղաղ ու պաշտպանված երկիր ունենանք, երջանիկ լինենք ու արժանապատիվ:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Դեկտեմբերի 30, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջան քաղաքի «Թալա» հանդամասում առկա է սողանքների և փլուզումների բարձր ռիսկ

Մայիսի 8, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի 80-ամյակի առիթով  Տավուշի մարզում  անցկացվելու են մի շարք միջոցառումներ

Մայիսի 8, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Դովեղն ահազանգում է

Մայիսի 7, 2025

...

Հաջորդ գրառումը

Տավուշ Մեդիայի ամանորյա շնորհավորանքը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус