Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշ Մեդիան 5 տարեկան է. շնորհավորանքներ

Ձեզ հետ ու Ձեզ համար Տավուշ հեռուստաընկերությունն աշխատում է արդեն ուղիղ 5 տարի:

Մեզ շնորհավորում են մեր հետևորդներն ու բարեկամները: Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևորելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։

—

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շնորհավորանքը․

«ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս կողմից սիրված և վստահելի «Տավուշ» հեռուստաընկերության 5-րդ տարեդարձը՝ ցանկանալով ստեղծագործական հետաքրքիր մտահղացումներով և նախաձեռնություններով, շարունակական վերելքներով լի երկար տարիների անխափան գործունեություն:

«Տավուշ» հեռուստաընկերությունը, հիրավի, ոչ միայն մարզի բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրն է, այլև ազգային և համամարդկային արժեքների, մեր անվտանգության, լեզվի, ավանդույթների և մշակութային ժառանգության պահպանման ջատագովը և տարածողը ինչպես մարզում, այնպես էլ մարզից դուրս:

Եվս մեկ անգամ շնորհավորում, շնորհակալություն ենք հայտնում «Տավուշ» հեռուստաընկերության ողջ անձնակազմին և մաղթում ամենայն բարիք»,- նշված է շնորհավորական նամակում։

—

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի շնորհավորանքը․

«Շնորհավորում ենք մեր լավագույն բարեկամ և գործընկեր Տավուշ Մեդիայի ծննդյան 5-րդ տարեդարձը: Մեր բարեկամության արդյունքում ստեղծվել և հրապարակվել են բազմաթիվ նյութեր Նոյեմբերյան համայնքի մասին:

Շնորհակալ ենք այս շարունակական գործընկերության  համար. այն պարտավորեցնող է և ոգևորող:

Հատուկ շնորհակալություն հարգելի Նիկոլայ Գրիգորյանին՝ մեզ այս գեղեցիկ հնարավորությունը ընձեռելու համար:

Շնորհավո´ր, սիրելի Տավուշ հեռուստաընկերություն, անխափան եթեր և  կանաչ ճանապարհ»-, նշված է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրինության նամակում:

—

«Հույսի կամուրջ» ՀԿ շնորհավորանքը

«Սրտանց շնորհավորում ենք Տավուշ հեռուստաընկերությանը՝ hիմնադրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։

Մեր գործընկերային հարաբերությունները մշտապես նշանավորվել են փոխադարձ հարգանքով, համագործակցության պատրաստակամությամբ և ընդհանուր արժեքներով՝ ի նպաստ համայնքային զարգացման և հանրային իրազեկվածության բարձրացման։

Թող ձեր առաքելությունը շարունակի ազդել հասարակական գիտակցության ձևավորման վրա՝ փոխանցելով ճշգրիտ, բովանդակալից և անկողմնակալ տեղեկատվություն։

Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության և բարեկամության համար։ Շարունակեք լուսավորել մեր Տավուշն ու ողջ Հայաստանը՝ հավատարիմ մնալով ձեր առաքելությանը»-, նշված է շնորհավորական նամակում:

—

Կողբի Բագրատ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցի (երկրորդ դպրոց) շնորհավորանքը

«Շնորհավորում ենք Տավուշ հեռուստաընկերության համակազմին տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք բուռն ու բազմաբովանդակ հետաքրքրություններով լի աշխատանք, անխափան եթերներ:

Հուսով ենք մեր բարեկամական և աշխատանքային համագործակցությունը կշարունակվի և կծառայի մեր ժողովրդին, մեր հայրենիքին, գալիք սերունդներին:

Բարի երթ ձեր շնորհալի գործին»

—

«Դիլի տուր Ինֆո» զբոսաշրջային, մշակութային և տեղեկատվական բլոգի հիմնադիր Վաչե Գրիգորյանը շնորհավորում է Տավուշ հեռուստաընկերության հիմնադրման 5-րդ տարեդարձը

«Սիրելի «Տավուշ» հեռուստաընկերության հետևորդներ, հեռուստադիտողներ, ես ևս միանում եմ բոլոր շնորհավորանքներին, բարեմաղթանքներին և մաղթում ամենակարևորը անխափան եթեր, երկար-երկար աշխատանքային կանաչ ճանապարհ։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել «Տավուշ» հեռուստաընկերության ստեղծագործական խմբին ակտիվ համագործակցելու, իմ գործունեությունս ճիշտ և գրագետ լուսաբանելու համար։  Հիանում եմ մեր մարզային հեռուստաընկերության բարձրակարգ և արագ աշխատանքով, խնդիրներն արագ և օբյեկտիվ լուսաբանելու պրոֆեսիոնալ տեսանկյունից ներկայացնելու մոտեցմամբ։ Սիրում եմ բոլորիդ և ուզում եմ, որ նշենք մեր հեռուստաընկերության 100-ամյակը, բայց նույն ստեղծագործական թիմի ու հետևորդների հետ միասին։ Թող ոչ ոք չպակասեն։ Սրտաբուխ շնորհավորանքներով՝ Ձեր հավատարիմ հեռուստադիտող, ընկեր և բարեկամ՝ Վաչե»

—

«Կանաչ Գյուղ ընկերության» շնորհավորանքը

«Կանաչ Գյուղ ընկերության»  շնորհավորում է Տավուշ  հեռուստաընկերության 5-ամյակը:

Մարզային հեռուստաընկերությունը, միայն հեռուստաընկերություն չէ, այն հնարավորություն է մեր սահմանամերձ մարզի խնդիրները լուսաբանելու, լուծման հնարավոր տարբերակներ գտնելու:  Շնորհավորում ենք Տավուշ  Մեդիային, ընդգծում հեռուսատաընկերության դերն ու նշանակությունը մարզային կյանքում: Շնորհավում եմ նաև մեզ, բոլորիս Տավուշի բնակիչներին և Տավուշ Մեդիայի ստեղծագործական թիմին: Շնորհակալություն ձեր անձնվեր և հետաքրքիր աշխատանքի համար: Մաղթում եմ  նոր , հետաքրքիր նախագծեր: Միշտ միասին, միշտ առաջ:»

—

Վարդուհի Պողոսյան, Տավուշի մարզի, Տավուշ գյուղի բնակիչ

«Ամենադիտվող և բազմաբովանդակ հաղորդումներով հագեցած #ՏավուշՀԸ/TavushTV … Շնորհակալություն ,որ դուք կաք։ Շնորհավորում ենք ողջ անձնակազմին`առանձին անուններ չնշելով»

—

Բերդի մշակույթի կենտրոնի շնորհավորանքը

«Այսօր մեր բարեկամը՝ Բերդի մշակույթի կենտրոնի պաշտոնական գործընկերը՝ Տավուշ հեռուստաընկերությունը, դարձավ 5 տարեկան։
Հինգ դժվարին տարիներ մեր երկրի համար՝ համավարակ, պատերազմներ և բազմաթիվ այլ խնդիրներ։
Ահա նման ծանր ժամանակաշրջանում հիմնադրվեց և պատվով գործեց Տավուշ հեռուստաընկերությունը՝
հեռուստաընկերություն, որը մշտապես ուշադրության կենտրոնում պահեց նաև մշակութային դաշտը։
Բերդի տարածաշրջանում բարձր մակարդակով լուսաբանվեցին հինգ տասնյակից ավելի մասշտաբային միջոցառումներ և փառատոններ, կազմակերպեց մշակույթին նվիրված հաղորդաշարեր ու քննարկումներ։

Խորին երախտագիտությամբ մեր շնորհակալությունն ու շնորհավորանքն ենք ուղղում հեռուստաընկերության ողջ անձնակազմին՝ ի դեմս հիմնադիր, Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանի։
Թող ձեր եթերները հավերժ բարի լուր ավետեն»,- նշված է շնորհավորանքում։

—

Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի շնորհավորանքը

«Երախտիքի ամենաջերմ մաղթանքներով ասում ենք Ձեզ շնորհավո՜ր․ , շնորհավոր, քանզի Ձեր ամեն մի եթերը ուսանելի մի պատմություն է, մի ավարտուն կամ չավարտված, հորիզոնում թռիչք գտած, թևավորված կենսագրություն է: Ամեն եթեր խոսուն մի բառ ՝ հազարերանգ խոսուն մտքեր ծրարված, թախծոտ դեմքեր, ժպտուն աչքեր։ Հեռուն կապող Ձեր քայլերին կրկին ասում ենք մենք ՝ տարեդարձդ շնորհավո՜ր․․․»-, նշված է Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի նամակում:

—

Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի շնորհավորանքը

«Շնորհավոր 5-ամյակդ, Տավուշ հեռուստաընկերություն։
Ուրախ ենք, որ արդեն հինգ տարի ներկայացնում եք մեր մարզը՝ լուսաբանելով ամենակարևորն ու մտահոգիչը, սփռելով կրթական, մշակութային և հայրենասիրական արժեքներ։ Ցանկանում ենք Ձեզ բեղմնավոր աշխատանք, նոր ստեղծագործական հաղթանակներ, հավատարիմ հեռուստադիտողներ և անսահման եռանդ՝ տեղեկատվության այս արագահոս դարաշրջանում վստահելի աղբյուր մնալու գործում։

Թող ձեր ալիքը միշտ լցված լինի լույսով, իմաստով ու Տավուշյան ուժով։ Հաճույքով հետևում ենք ու շարունակելու ենք լինել ձեր կողքին»

—

Նոյեմբերյան համայնքից Կարինե Ալեքսանյանի շնորհավորանքը

«Շնորհավորում ենք, սիրելի Տավուշ Մեդիա, մաղթում ենք գեղեցիկ և ոգեշնչող իրադարձություններով հագեցած անխափան եթեր…
Տավուշ հեռուստաընկերությունը օգնեց մեզ ճանաչել մեր իսկ մարզի և բնակավայրի մարդկանց` սկսած հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչներից, մինչև գիտության, մշակույթի, բիզնեսի և այլ ոլորտների ներկայացուցիչների… Ինչպես նաև, Տավուշն ավելի ճանաչելի դարձրեց մեր հայրենիքում և աշխարհում։

Գնահատում ենք ձեր կարևոր և որակյալ աշխատանքը և մաղթում մե՜ծ հաջողություններ…»

—

Մեր հեռուստադիտող Արմենուհի Ծատուրյանի շնորհավորանքը․

«Շնորհավորում եմ, ստեղծագործեք, արարեք, Ձեր բովանդակալից հաղորդումներով հարստացրեք մեր ժողովրդի կյանքը։ Մեծացրեք հաղորդումների աշխարհագրությունը,հայտնաբերեք բոլոր բնագավառների տաղանդավոր մարդկանց։ Շնորհավորում եմ և շնորհակալ եմ պարոն Նիկոլայ Գրիգորյանին և ողջ ստեղծագործական խմբին»

 

 

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Ապրիլի 15, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

«ԼԻԼԱ» ծրագրի արդյունքները Հայաստանի հյուսիսում

Հունիսի 1, 2025

...

Ռեպորտաժ

Նոյեմբերյան համայնքի 22 դպրոցները «Վերջին զանգը» նշել են համայնքային միջոցառմամբ

Հունիսի 1, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Եթե գիտեք՝ ինչ անել, Դուք կարող եք կյանքեր փրկել

Մայիսի 30, 2025

...

Հաջորդ գրառումը

Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус