ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում մայիսի 12-18-ն անցկացվում է իրազեկման արշավ՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։
Հենց այս շաբաթվա ընթացքը համընկավ Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հեղինակած «Կենսապահովման հիմունքներ․ զգուշացիր հրդեհից» խորագրով գրքույկի վերահրատարկման հետ, որը ոչ միայն կարող եք ընթերցել, այլև՝ դիտել ու լսել։
Գրքույկի պատրաստմամբ Տավուշ Մեդիան միանում է ՄԱԿ-ի իրազեկման արշավին։ Ստորև կարող եք ընթերցել գրքից մի հատված՝ ճանապարհային անվտագության մասին։
Արշավին միացել է նաև ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, որը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։