Արտաշես Շահնազարյանի ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ գիտահանրամատչելի դրվագաշարը նվիրված է նաև նախկին Տավուշի շրջանի (այժմ Բերդ խոշորացված համայնք) տարածքը ներառած Տավուշ գավառի պատմության տարբեր էջերին։
Այն կյանքի կոչելով, հայրենանվեր գիտնականը փորձել է հայոց պատմության մեջ Տավուշ գավառի խաղացած գնահատելի դերի վերհանմամբ՝ նպաստելու տավուշցիների պատմական հիշողության վերականգնմանն ու հայրենաճանաչությանը և, դրանով իսկ՝ իրենց փոքր հայրենիքի ու նրա անցյալի նկատմամբ հետաքրքրության ու սիրո աճին։
Բացի այդ, իրական փաստերով ու վկայություններով, Շահնազարյանը մերկացնում է Տավուշ գավառի պատմության ադրբեջանական կեղծարությունը՝ ցույց տալով, որ այդ գավառն ի բնե հայկական է, և որ նրա հյուսիսային մասը զավթված է XVI դարից այնտեղ բնակեցված թյուրքական վաչկատուն շամսադդինլու ցեղի կողմից։