Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի և Լոռու մարզերում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի

2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններ է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Տավուշ
Հուլիսի 29, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը
Ռեպորտաժ

Դիլիջանում կկառուցվի Հայաստանի առաջին Hyatt Regency հյուրանոցը․ նոր ու խոշոր ներդրում զբոսաշրջության ոլորտում

Հուլիսի 29, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Եղե՛ք զգոն․ մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Հուլիսի 28, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

COP17-ից առաջ բնապահպանական ակտիվիստները պահանջում են Հայաստանում ներդնել հակա-SLAPP օրենսդրությունը

Հուլիսի 28, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус