Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մասնագիտական պատրաստվածության բարձրացում. Տավուշի և Սյունիքի մարզերում անցկացվել են փրկարարների վերապատրաստման դասընթացներ

Արտակարգ իրավիճակներին արդյունավետ և արագ արձագանքելու կարողությունների զարգացումը ՆԳՆ Փրկարար ծառայության առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու նպատակով Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար նոյեմբերի 3-5-ը և նոյեմբերի 12-15-ը ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի մասնագետներն անցկացրել են «Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների համար» մասնագիտական վերապատրաստման ուսումնական դասընթացներ։

Ուսուցման տեսական և գործնական փուլերում ներգրավվել են Իջևանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատների ճառագայթային, քիմիական և կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտացված խմբերի կազմի մեջ գտնվող 34 փրկարարներ։

Վերապատրաստման ծրագրի առաջնային խնդիրներն էին զարգացնել Իջևանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատների հատուկ մասնագիտացված խմբերի պրոֆեսիոնալ հմտությունները, գործնական փորձը և անվտանգ աշխատանքի սկզբունքների կիրառումը արտակարգ պայմաններում, ինչը թույլ կտա ամրապնդել մարզերի փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և արձագանքման արդյունավետությունը՝ բնակչության պաշտպանվածության ապահովման և արտակարգ իրավիճակներին կազմակերպված ու արդյունավետ արձագանքի համար։

Ուսուցման արդյունավետությունը ապահովելու և ներուժը զարգացնելու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գրասենյակի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության համագործակցության ծրագրի շրջանակներում վերապատրաստված հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին հատկացվել են ժամանակակից գույք և սարքավորումներ։

Փրկարար ծառայությունը հետագայում նույնպես կշարունակի իրականացնել միջոցառումներ առաջին արձագանքողների մասնագիտական հմտությունների բարձրացման և տեխնիկական պատրաստվածության ուժեղացման ուղղությամբ՝ հանրային անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներին օպերատիվ ու համակարգված արձագանքման նպատակով։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Նոյեմբերի 18, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Կենդանացող նկարներ

Հայոց այբուբենի 1620 տարին` մեր անվտանգության, հավատքի և ինքնության անլռելի վկայությունը

Դեկտեմբերի 27, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Իջևանում պարգևատրվել են կրթամշակութային հաստատությունների լավագույն սաներն ու ուսուցիչները

Դեկտեմբերի 27, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Արծվաբերդ գյուղի մանուկների ամանորյա երազանքներն ու մաղթանքները

Դեկտեմբերի 26, 2025

...

Հաջորդ գրառումը

Հարությունյան ընտանիքն Աճարկուտում աշխուժացնում է սոցիալ-տնտեսական, զբոսաշրջային կյանքը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус