«Տավուշի իմ տան հեքիաթը» տավուշեցի երեխաների համար մրցույթը շարունակվում է: Մենք ստանում ենք Ձեր աշխատանքները, սիրելի դպորցականներ. շարունակեք ուղարկել մեզ, իսկ մենք լավագույնները կներկայցնենք նաև ձեր ուշադրությանն ու դատին։ Հիշեցնենք, որ հաղթողները որոշվելու են նաև ձեր հավանումներով, գնահատականներով ու մեկնաբանություններով։
Այս պատմությունը մեզ է ուղարկել Մոնիկա Փաշիիկյանը։ Մոնիկան սովորում է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի Բ․ Սահակյանի անվան միջնակարգ դպրոցում, 11-րդ դասարանում։ Ընթերցեք նրա պատմությունը հայրենի գյուղի մասին։
«Կողբ գյուղի անվան ծագումնաբանությունը
Բարի օր ձեզ։ Սօր եկեք զրից անենք մեր գեղի` Կողբի պատմության մասին։ Օրինակի հմար հեչ մտածե՞լ եք` որդենա՞ եկել էս կոխտա գեղի անունը։ Ես հմի կպատմեմ,դուք էլ շատ ուշադիր կարդացեք,որ լավ հիշեք։
Դե մեր գեղը հնուց ի վեր կա։ Էտ վախտերը կողբացիք մի ամրոց են շինած ըլմ, ըժու մի վենձ, երգար քարե սիրուն աշտարակել հետը շինմ են։ Դրա հմարել մեր գեղը սկսմա կոչվել Կուլբաքար (քար և ամրոց)։ Դե մեր գեղացիք ըշխատելը շատ են սիրմ, արտերմը մի լավ բանմ են, ըժու գեղը լավ հարստացնմ։ Ու մչա հարստանմ են,որ զինանշան են ունենմ։ Էտ զինանշը ցորենի մի հատիկ էր,բայց իսկական ցորեն չէր է՜, ոսկուց ձուլվաած, կոխտա բան էր, աշտարակի գլխավերևմնեին դրել, որպես խորհդրանիշ։
Ահագին վախտ անցա կենմ։ Մի օր էս տերը մեռած թշնամին գիդենմա, որ դհե գանձ ունին կողբացիք, ըժու որոշմ են էտ խլելու հմար հրձակվին գեղի վրա։ Գալիս են էտ խեղճ ժղովրդին սպառնմ, որ թե բա էտ ոսկին տան, թե չէ աշտարակը կքանդեեն, արտերնել կվառեն։ Գյուղի վենձերը իգին֊իգին ժողով են անմ, ըժու որոշմ ոսկին տան, թե չէ, որ արտերը վառեին էտ խեղճ մարդիկ կարալ չտէին հաց֊մաց ունենան, էտ էր միակ ապրուստի ձևը։ Բայց դե մեր ժղովուրդը մչա խելքովա, միսատ գլխիա ընգնմ, թե եդնուց ինչ կարելիա անել։ Որոշմ են, որ հնձի գործը կպռծնուն, ըժու հմիել իրանք կհրձակվին ու մեր գանձը եդ կբերեեն։ Էնա դհենցել են անմ են ու ամեն ինչ մեր գեղացոնց սրտովնա ըլմ։ Բայց էն թշնամինն ընդի իրա տեղը գթնելիս չի ըլմ,նորից հրձակվմ են, որ եդ տանին էտ ոսկին, էտ էլ տենմ են, որ կարմ չենն, ըժու մեր կոխտա աշտարակը փուլեն ածմ։ Էտ աշտարակի ավերումից դեսը գեղի անունը փոխվածա ու դհենցել մնացել Կողբ, դե էտ քարից շինած բաները էլ կային ոչ էլի։
Խու մտածեցիք ոչ, թե էսքանով պռծաք ինձանե, կացեք֊կացեք, դեռ շատ բան ունիմ պատմելու։ Եկեք Ազափ լարերի, կամ գրականով ասած Ամուրիների մասին պատմեմ, որ էտ էլ գիդենաք։
Կոզմանի լեռներիցը դբա Կողբ գեղ դվեր մտնող մի լեռնաճյուղի թամքոցներից մնի վրա միջնադարյան խաչքարերով գրեզմանոց կա։ Մի սիրուն գարունքվա օրա ըլմ, մինել գեղը լուրա հասնմ, որ լեզգիների մի խումբ հրձակվմ են գեղի վրա, ըժու ուր որա կհասնուն։ Էտ վախտել չիմ իրանց տներմն են ըլմ, մենակ մի քանի ջահել, ազափ (գրական` ամուրի) տղերք գեղամիջմը վաքված են ըլմ։ Դե մեր տղեքնել խու վախող չեն, իրանց կորցնմ չեն։ 18֊30 ազափ տղերք զինվմ են ըժու դուրս գալիս, որ դրանց հախիցը մի լավ գան, մինչևանը գեղացիք գան քոմակ անեն։ Տղերքը կարմ են թշնամուն մի լավ վեր հատեն, թուլացնեն, բայց ցավոք վերջմ զոհվմ են։ Հա շատ ցավոտ պատմությունա ու էս ապացույցնա էն բանի, որ Կողբի ժղովուրդը համ շատ մեծ, հարուստ ու կարևոր պատմություն ունի, համ շատ խիզախա։ Մի խոսքով շարունակենք պատմությունը։ Ըժու մեր գեղացիք, որ գիդենմ են, թե ինչա կատարվել, գալիս են, ըժու մեր հերոսներին հենց իրանց զոհված տեղմնել հողին հանձնմ ու ամեքի գերեզմանը ըտի շինմ։ Էտ կռիվնել մի սարի քշտինա էլած ըլմ, դրանից եդը էտ սարը սկսմ են կոչել Ազափ սարեր, եդնուց էտ դառնմա սրբատեղի։ 1999 թվինել հայրենագետ Սուրեն Աբովյանի նախաձեռնությամբ ըտի ևս մի թազա հուշարձանա շինվմ։
Էսքանով էս նյութը պռծածնենք, բայց մի բան լավ գիդեցեք. մեր գեղի պատմությունը շատ֊շատա ու շատ կարևոր, ուղղակի էտքանն անհնարա սենց պատմել»։
Մոնիկա Փաշիկյան, Տավուշի մարզ, գյուղ Կողբ









Դրախտավայր♥️