2026 թվականի աշնանը Հայաստանի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տավուշի մարզում այս տարի ընտրություններ նախատեսված են Իջևան, Դիլիջան և Նոյեմբերյան խոշորացված համայնքներում։
Իջևան և Դիլիջան համայնքներում ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին։ Ընտրություններ նախատեսված են նաև Նոյեմբերյան համայնքում, սակայն այնտեղ քվեարկության օրը դեռևս նշանակված չէ։
ՏԻՄ համամասնական ընտրությունների դեպքում քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ներկայացրած ընտրական ցուցակների օգտին։ Ստացված ձայների համամասնությամբ բաշխվում են ավագանու մանդատները, իսկ ընտրված ավագանին հետագայում մասնակցում է համայնքի կառավարմանն առնչվող որոշումների ընդունմանը։
Առաջիկա ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ համայնքների բնակիչները՝ գնահատելով թեկնածուների և ուժերի առաջարկները, որոշեն, թե ում են վստահելու համայնքի կառավարման գործում։





