Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրից Տավուշի մարզում օգտվում է ավելի 492 ընտանիք։
Միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն են ունենում հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- ունենալ գրանցված ամուսնություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում,
- ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։
Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները։