Մայիսի 29-ին Տավուշի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժանք «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով, որն անցկացրեց մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, Իջևան համայնքի ղեկավարն ու բնակավայրերի վարչական ղեկավարներ, Տավուշի մարզի ԱԻ հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի տարհանման հանձնաժողովը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի ՄՓՎ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակը:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել մարզի ղեկավար կազմի ունակությունները՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման ժամանակ, ինչպես նաև ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլանի» իրատեսությունը։












