Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք 6 տարեկան ենք. Շնորհավորանքներ Տավուշ Մեդիային

Ձեզ հետ ու Ձեզ համար Տավուշ հեռուստաընկերությունն աշխատում է արդեն ուղիղ 6 տարի: Մեզ շնորհավորում են մեր հետևորդներն ու բարեկամները: Շնորհակալ ենք մեզ սիրելու, աջակցելու, ոգևորելու և մեր կողքին լինելու համար թե՛ մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին, և թե՛ ձեզ, մեր սիրելի՛ հեռուստադիտողներ։

«Սիրելի՛ «Տավուշ» ՀԸ թիմ,

«Հույսի կամուրջ» ՀԿ ողջ թիմը սրտանց շնորհավորում է ձեզ՝ գործունեության վեց ամյակի կապակցությամբ։ Այս կարճ ժամանակահատվածում դուք ապացուցեցիք, որ օբյեկտիվությունը, մարդակենտրոնությունը և որակյալ բովանդակությունը ձեր աշխատանքի անսասան հիմնասյուներն են։ Մեզ համար առանձնահատուկ արժեք ունի մեր համագործակցությունը, որն ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը և սոցիալական կարևորագույն խնդիրների լուսաբանմանը։

Մաղթում ենք ստեղծագործական նոր վերելքներ, անսպառ էներգիա և լսարանի շարունակական ընդլայնում։ Թող ձեր եթերն է՛լ ավելի ամրապնդի հույսի ու համերաշխության կամուրջները մեր հասարակության մեջ»,- նշված է «Հույսի կամուրջ» ՀԿ շնորհավորական նամակում։


««Տավուշ» հեռուստաընկերությունն այն բացառիկ հեռուստաալիքներից է, որն այս տեղեկատվության տարափի ժամանակներում կարողանում է օբյեկտիվ լուսաբանել մարզում կատարվող մշակութային, հասարակական, զբոսաշրջային, գյուղատնտեսական իրադարձությունները, խոսում է Տավուշի ու տավուշեցու սոցիալական, առողջական, բնապահպանական և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների մասին։ «Տավուշ» հեռուստաընկերության առանձնահատկություններից ուզում եմ նշել, որ առանց խտրականության համագործակցում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ միշտ իր ուշադրության առանցքում է պահում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները։

Հարգելի՛ «Տավուշ» հեռուստաընկերության աշխատակազմ, մեր շատ սիրելի՛ հետևորդներ՝ ի դեմս «Տաթև – հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անձնակազմի ամենայն հարգանքով շնորհավորում ենք Ձեր գործունեության 6-րդ տարին։ Ձեզ անխափան հաջողություններով, նորանոր ձեռքբերումներով, գաղափարներով և հաղորդաշարերով եթեր, երկար-երկար աշխատանքային կանաչ ճանապարհ ենք մաղթում», նշված է «Տաթև – հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Տաթևիկ Մինասյանի շնորհավորական նամակում։


«Ապրիլի 15-ին լրանում է «Տավուշ Մեդիայի» հիմնադրման 6-րդ տարեդարձը։  Ջերմորեն շնորհավորում ենք ողջ անձնակազմին և հիմնադիր-ղեկավար հարգարժան Նիկոլայ Գրիգորյանին։

​Վերջին չորս տարիները մեր կառույցի համար նշանավորվել են «Տավուշ Մեդիայի» հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությամբ։ Ձեր մասնագիտական բարձր պատասխանատվության շնորհիվ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն ստացել է արժանի հնչեղություն։

Մեր երկու կառույցների գործընկերային կապն ավելի է ամրապնդում մեր կենտրոնի աշխատակից` նկարիչ-օպերատոր Հրանուշ Անանյանը` լինելով նաև «Տավուշ Մեդիայի» թղթակիցը։

Իր մասնագիտական նվիրումով նա հանդիսանում է այն կամուրջը, որն ավելի է ամրապնդում մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունն ու ստեղծագործական ներդաշնակությունը։ ​Վստահ եմ, որ «Տավուշ Մեդիան» կշարունակի իր պատվաբեր առաքելությունը՝ մնալով որպես ճշմարիտ խոսքի և որակյալ մեդիաբովանդակության առաջամարտիկ։

​Մաղթում եմ անսպառ եռանդ, նորանոր ստեղծագործական հորիզոններ և անխափան լուսաբանումներ»,- նշված է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի շնորհավորական նամակում։


Բերքաբերի միջանակարգ դպրոցի շնորհավորական տեսաուղերձը։

«Շնորհավորում ենք Տավուշ TV-ի ողջ անձնակազմին՝ հիմնադրման 6-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ ենք ձեր անաչառ աշխատանքի, մեր մարզի ամենօրյա կյանքը լուսաբանելու և Տավուշի ոգին անխաթար պահելու համար։ Մաղթում ենք անխափան եթերներ, հետաքրքիր հաղորդումներ և 1000-ավոր հավատարիմ հետևորդներ։ Շնորհակալ ենք Տավուշն աշխարհի ճանաչելի դարձնելու համար։ Մաղթում ենք տեխնիկական վերազինում, լսարանի ընդլայնում և անաչառ լրագրություն։ Շարունակեք լինել Տավուշի լավագույն դեսպանը մեդիա դաշտում»,- նշված է Բերքաբերի միջնակարգ դպրոցի շնորհավորանքում։


«Սիրով շնորհավորում ենք մեր լավ բարեկամին և գործընկերոջը՝ «ՏԱՎՈՒՇ» հեռուստաընկերությանը՝ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում ենք երկար տարիների անխափան եթերներ և այդ կարևոր առաքելության մեջ նորանոր ձեռքբերումներ»,- նշված է «Բերդ մշակույթի կենտրոն»
մշակութային ՀԿ շնորհավորանքում:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Ապրիլի 15, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը
Վերջին նորություններ Տավուշից

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը

Ապրիլի 15, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Մովսես գյուղում

Ապրիլի 15, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Իրազեկում. իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ապրիլի 14, 2026

...

Հաջորդ գրառումը

Հարկադիր քարաթափման աշխատանքներ Մովսես գյուղում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус