Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի մարզում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալվել են երկու տղամարդ

Նոյեմբերի 6-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պառավաքար բնակավայրի 22-ամյա մի բնակիչ իր հորաքրոջը պատկանող չբնակեցված առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։

Հետագա օպերատիվ միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ երիտասարդի 50-ամյա հորեղբայրը առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը և տեղափոխել այլ վայր։ Քրեական ոստիկանները Պառավաքար բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են նաև հորեղբորը։

Վերջինս հայտնել է, որ առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքն ու թաքցրել Պառավաքարի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիների հարակից առվակում։

Նշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և սվին-դանակներ։

Երկու տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Նոյեմբերի 7, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Լռության մեջ ծնվող հույզեր․ թատերական հանդիպում տավուշեցի մանուկների հետ

Նոյեմբերի 7, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Ապօրինի ծառահատման հերթական դեպքը Տավուշի մարզում. 45-ամյա տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 6, 2026

...

Բերդի զինվորական հոսպիտալ
Վերջին նորություններ Տավուշից

Բերդի զինվորական հոսպիտալը կդադարեցնի գործունեությունը․ զինծառայողների բուժսպասարկումը կկազմակերպի Բերդի բժշկական կենտրոնը

Նոյեմբերի 6, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус