Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 59 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Որոշմամբ՝ Տավուշի մարզում կհամաֆինանսավորվի 5 ծրագիր։
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը , հիմնանորոգվել է 880 քմ մակերեսով տարածք),
- Իջևան քաղաքի ճանապարհների ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քմ բակային տարածք),
- Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 25 սանի համար),
- Նոյեմբերյան քաղաքի Բարանայի փողոցի և Կոթի բնակավայրի 22 և 26-րդ փողոցների տուֆապատում ( ավարտված, տուֆապատվել է 973 մ երկարությամբ ճանապարհ),
- Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում (կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մ երկարությամբ ճանապարհ):





