Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ այսօր վաղ առավոտյան կրակոցներ են լսվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` առավոտյան 15-20 րոպե ինտենսիվ կրակոցներ են եղել:
Ինչ իրավիճակ է այս պահին Մովսեսում. Տավուշ Մեդիան փորձեց ճշտել բնակիչներից և պատկան մարմիններից:
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամը 9-ից հետո կրակոցներ չկան։ Էական կրակոցների դեպքում Պաշտպանության նախարարությունը կտեղեկացնի: Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝ այս պահին Բերդ համայնքում իրավիճակը հանգիստ է, բնակիչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան: