Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+13
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+13
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
+13
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշոտ պոեզիա․ «Դու»․ Պարույր Սևակ

Տավուշոտ պոեզիայով և լավ երաժշտությամբ համեմված աշնանային Տավուշ ենք ձեզ բերել։ Պարույր Սևակ․ «Դու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի և Գետահովիտի սարերն են։ 

 

ԴՈՒ 

 

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Դո՛ւ՝

        հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանում

Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում`

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`

        երկու տա՜ռ,

Դո՛ւ`

        հասարա՜կ մի դերանուն…

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window)
  • Click to share on Telegram (Opens in new window)
  • Click to share on Twitter (Opens in new window)
  • Click to share on WhatsApp (Opens in new window)
Թեգեր։ ասմունքԳետահովիտԵնոքավանՀրանտ ՂազումյանՏավուշ
Նոյեմբերի 2, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ տավուշից

Տավուշոտ պոեզիա․ «Մեր լեզուն»․ Համո Սահյան

Փետրվարի 23, 2023

...

Վերջին նորություններ տավուշից

Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Հունվարի 19, 2023

...

Տավուշոտ պոեզիա

Տավուշոտ պոեզիա․ «Գլուխ չեմ հանում»․ Համո Սահյան

Նոյեմբերի 11, 2022

...

Հաջորդ գրառումը

Իջևանում կայացավ արագ շախմատի մանկապատանեկան միջմարզային առաջնություն

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

Հետադարձ կապ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Արտակարգ ալիք Բաղադրատոմս Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդ թղթակիցներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հեռուստահաղորդումներ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավշո խոհանոց Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Հայտարարություններ
  • Նվիրաբերել
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…
Your Donation
Տվյալներ
Loading…