Նվիրաբերել
Live
Հայտարարություններ
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+3
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Eng
  • Հայ
+3
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
+3
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշոտ պոեզիա․ «Լինում են պահեր»․ Համո Սահյան

Մի քիչ Սահյան ու տավուշյան գեղեցկություն մեր եթերում։ Համո Սահյան․ «Լինում են պահեր»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Աղավնավանք գյուղն է։

ԼԻՆՈՒՄ ԵՆ ՊԱՀԵՐ

Լինում են պահեր, որ քիչ է մնում
Մարդ իր կոչումն ու պարտքը մոռանա
Եվ գլուխն առնի թողնի հեռանա
Անիմանալի այս խորք ու ձևից,
Հանապազօրյա կրքերի ձեռից,
Հոգսերի բեռից հանապազօրյա…
Թողնի հեռանա այս առուփախից,
Այս անէության տիրական վախից,
Խառնակ խոհերից, խանդ ու խաղերից,
Հրամաններից, հրավերներից,
Անվերջ կրկնվող աղմուկ ու վեճից,
Ներշնչում կոչվող
Կեսգիշերային բայղուշ-բվեճից,
Հորդորանքներից, հանդիմանանքից
Եվ մինչև անգամ իր դավանանքից…
Թողնի հեռանա իր տուն ու տեղից,
Հույս ու հուշերի պղտոր հեղեղից,
Երազանքներից դրոշակակիր
Եվ այն ամենից, որ կամաց-կամաց
Իրար մերժելով,
Իրար մերվելով
Գալիս գումարվում և դառնում են կյանք,
Եվ դառնում են բախտ ու ճակատագիր:
Լինում են պահեր, որ քիչ է մնում
Ամեն ինչ թողնեմ ու լուռ հեռանամ…
Բայց քեզնից ինչպե՞ս և ո՞ւր հեռանամ,
Ամենազորեղ իմ անզորություն,—
Իմ անտանելի բնավորություն:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window)
  • Click to share on Telegram (Opens in new window)
  • Click to share on Twitter (Opens in new window)
  • Click to share on WhatsApp (Opens in new window)
Թեգեր։ ԱղավնավանքասմունքՀրանտ ՂազումյանՏավուշ
Օգոստոսի 28, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ տավուշից

Տավուշոտ պոեզիա․ «Մեր լեզուն»․ Համո Սահյան

Փետրվարի 23, 2023

...

Վերջին նորություններ տավուշից

Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Հունվարի 19, 2023

...

Տավուշոտ պոեզիա

Տավուշոտ պոեզիա․ «Գլուխ չեմ հանում»․ Համո Սահյան

Նոյեմբերի 11, 2022

...

Հաջորդ գրառումը

Տավուշոտ պոեզիա․ «Ում համար իմ ուշքը գնաց»․ Համո Սահյան

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

Հետադարձ կապ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աշխարհի ծայրերից Արտակարգ ալիք Բաղադրատոմս Բանակ Բերդ Բերդի տարածաշրջան Բիզնես Գյուղական կյանք Դիլիջան Դրամաշնորհ Եռանկյուն Երեխաներ Երիտասարդ թղթակիցներ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Խոհանոց Կողբ Կրթություն ՀԿ-ներ Հայաստան Հեռուստահաղորդումներ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ Նոյեմբերյան Շամշադին Պատերազմ Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Վանդակ Տավշո խոհանոց Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի թեմ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քննարկում ասմունք

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2023 | Tavush Media

queries in seconds.

  • Հեռուստատեսություն
  • Ռադիո
  • Դիմակայուն Տավուշ
  • Մեր մասին
  • Հայտարարություններ
  • Նվիրաբերել
  • Eng
  • Հայ
Your Donation
Տվյալներ
Loading…
Your Donation
Տվյալներ
Loading…