Հուլիսի 8-ին Տավուշ ՀԸ հյուրերն էին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի ուսանողները։ Ճանաչողական այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշի մեդիայի աշխատանքներին, փոխանակվել հետաքրքիր մտքերով ու կիսել աշխատանքային առօրյան։
Մեդիայի թիմը ներկայացրեց հեռուստաընկերությունը, վերջինիս աշխատանքները, գործունեությունը, աշխատանքային տաղավարները։ Փոքր ծանոթություն եղավ նաև աշխատանքների գործնական կազմակերպմանը։ Աշխատակիցները պատմեցին իրենց փորձի, միասնական գործունեության, սկզբնական-կամավորական աշխատանքի մասին՝ կարևորելով դրա նշանակությունը։ Ուսանողները կիսվեցին ցանկալի աշխատանքի, լրագրողական նախասիրությունների և հետաքրքրությունների մասին իրենց պատկերացումներով՝ հանդես գալով որոշ առաջարկներով։
Այցի ընթացքում նաև ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության հնարավորության և բնույթի մասին, որպեսզի ուսանողները կարողանան սեփական ներդրումն ունենալ մարզային մեդիայի ստեղծման ու կայացման գործում։
Մաղթե՜նք մեզ արդյունավետ համագործակցություն։
Նյութը պատրաստեցին ԵՊՀ ԻՄ ուսանողներ Ռոզա Բաղրամյանը և Գոհար Վիրաբյանը