Այսօր՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում, այդ թվում՝ Տավուշի մարզի համայնքներում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Իջևան համայնքում ընտրությունների քվերակությունը շարունակվում է։ Ժամը 11-ի դրությամբ այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 6.21 տոկոսը։
Իջևանցիների համար համայնքի զարգացումը տարբեր հարցերի հետ է կապված՝ բարեկարգ ու մաքուր միջավայրից մինչև ճանապարհների, ենթակառուցվածքների բարելավում, աշխատատեղերի ստեղծում և երիտասարդների ու տարեցների համար նոր հնարավորություններ։ Քվերկությունը կշարունակվի մինչև 20:00-ն:





