Իջևան և Դիլիջան համայնքներում ՏԻՄ ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկն ավարտվել է։
Իջևան համայնքում քվեարկությանը մասնակցել է 12 167 քաղաքացի։ Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 10 403 ձայն՝ 86,12 տոկոս, իսկ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 1 673 ձայն՝ 13,85 տոկոս։
Դիլիջան համայնքում քվեարկությանը մասնակցել է 6 384 քաղաքացի։ Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4 822 ձայն՝ 76,27 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1 027 ձայն՝ 16,24 տոկոս, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 471 ձայն՝ 7,45 տոկոս։
Նշված արդյունքները նախնական են։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհաստատվեն սահմանված ընթացակարգով։





