Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնամերձ տնկարաններ հիմնելու փոքր դրամաշնորհ․ Դիմելու վերջնաժամկեը 22-ը հոկտեմբեր, 2022 թ․

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր  մարզերում   «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը աշխատել է ընտանիքների հետ, ովքեր  զբաղվում  են  տնամերձ  տնկարաններով:  

Ծրագրի ընդհանուր նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանի համայնքների համար ստեղծել կանաչ քաղաքաշինության մոդել, որն ուղղված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների միջոցով նախատեսվում է թիրախային երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Շիրակ, հիմնել 150 տնամերձ տնկարաններ, որոնք կմատակարարեն տարեկան մինչև 200,000 տնկի՝ հիմնադրման երրորդ տարվանից սկսած ինչպես համայնքապետարաններին, անպես էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին։ Նախորդ տարվա ընթացքում, հիմնադրամին հաջողել է համագործակցել 126 տնամերձ տնկարան ունեցող շահառուների հետ։ 

Դիմումատուներին ներկայացվող պահանջները՝

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչները/ անհատները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք։ Առավելություն կտրվի այն դիմումատուներին, ովքեր չունեն այլ եկամտի աղբյուր և այն ընտանիքներին ովքեր ստանում են նպաստ (հաշվառված են որպես սոցիալապես անապահով ընտանիքներ)։

Փոքր դրամաշնորհին դիմելու համար, դիմումատուների տնամերձ հողատարածքը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • հողատարածքը պետք է գտնվի շահառու մարզերի համայնքներում (Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր),
  • տնամերձը   պետք  է  լինի   առնվազն 600-650մ2;  Հողակտորը  ցանկալի  է  լինի ոչ քարքարոտ,  ցանկապատված  և  ջրով ապահովված, 
  • յուրաքանչյուր  մասնակից տնկանյութի  աճեցման  համար պետք  է   տրամադրի նվազագույնը  200-250մ2  հողակտոր,  
  • տնամերձ հողատարածքները  պետք է  լինեն  ծովի  մակարդակից 1300-1800մ   բարձրության վրա։

Փոքր Դրամաշնորհի ծավալը

Յուրաքանչյուր տնամերձ տնկարանի (տնամերձ տնկարանից մեկ անձի/ներկայացուցչի), «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում կտրամադրվի առավելագույնը 224.388 ՀՀ դրամ՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում ծառատեսակներ աճեցնելու, համապատասխան գործիքներ գնելու և խնամքի համար։

Տնամերձ տնկարաններին, ծառաթփատեսակների նկատմամբ ներկայացվող պահանջներին, դիմումների ներկայացման, գնահատման և ընտրության գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

«ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագիր

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԳյուղատնտեսությունԾրագիր
Հոկտեմբերի 9, 2022

Մեկնաբանութուններ 6

  1. Նելլի Նասիբյան says:
    3 years առաջ

    Ցանկանում եմ մասնակցել նպաստառու եմ։

  2. Zurabyan says:
    3 years առաջ

    Մենք ուրախ ենք, որ մեր հայտարարությունները օգտակար են։
    Դիմում հայտերի մանրամասներին ծանոթանալու համար հոդվածի ստորին մասում առկա է հղում։ Անցեք այդ հղումով, ծանոթացեք ծրագրի մասնրամասներին։ Այնտեղ կարող եք նաև տեսնել ծրագրի պատասխանատուի կոնտակտային տվյալները և ծանոթանալ դիմելու համար անհրաժեշտ պայմաններին։

  3. Արմեն says:
    3 years առաջ

    Բարև ձեզ կներեք մի բան հարցնեմ,ասենք որ երկար ժամանակ մշակում էս այդ մշակաբույսերը կամ ծառ ու թփերը արդեն վաճառելու պահնա գալիս ու հանկարծակի ցրտահարվում է կամ չորանում է լրիվ բույսերը այդ ժամանակ ինչ որ փոխհատուցում լինում է Ձեր կողմից թէ ոչ?

  4. Zurabyan says:
    3 years առաջ

    Բարև Ձեզ։ Քանի որ ծրագիրն իրականացվում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի համատեղ ջանքերով, խնդրում եմ դիմեք իրենց։ Կոնտակտային տվյալները կարող եք գտնել հոդվածում առկա հղման մեջ։ Մենք լրատվական կազմակերպություն ենք, որը փորձում է աջակցել մարզի բնակիչներին տեղեկացնելով նաև նման հնարավորությունների մասին։

  5. Դավիթ says:
    3 years առաջ

    Չեմ ուզում ուշանալ, նոր նկատեցի, ունեմ 2000մ2 հողատարածք ապահովված ջրով,

  6. Zurabyan says:
    3 years առաջ

    Բարև Ձեզ։ Անցեք այս հղումով և ուսումնասիրեք պայմանները։ https://docs.google.com/document/d/16ZYoPEDiRa33BzeXMm9XiThWBrI1Dp_E/edit?fbclid=IwAR2lxDtU84zQo68fVBl2gGccJ2psnDoKoXxjb_eCrxnci5EhzWq0xE2fjtw

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Արխիվ

Կառուցենք՝ հաշվի առնելով աղետների ռիսկերը

Հոկտեմբերի 12, 2024

...

Արխիվ

Սենդայի հայեցակարգը՝ աղետներից հետո վերականգնման գործում

Հոկտեմբերի 12, 2024

...

Արխիվ

Ինչպե՞ս ապահովել համայնքների պատրաստվածությունը

Հոկտեմբերի 12, 2024

...

Հաջորդ գրառումը

Ուսուցչի օրը Բերդավանի միջնակարգ դպրոցում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус