Նոյեմբերի 18-ին կայացավ մի խումբ տավուշցիների ջանքերով ստեղծված «Ուշացած հանդիպում» տեսահոլովակի պրեմիերան։
Ուշացած հանդիպման մասին պատմող ստեղծագործության հեղինակը մեր հայրենակից, բանաստեղծ Գևորգ Զարենցն է։ Հոլովակում նրա տողերը կարդում է արդեն իր թոռը՝ Վահե Շահենցը։ Տեսանյութն ստեղծվել է Իջևանում գործող AR Studio-յի նախաձեռնությամբ՝ բացառապես տավուշյան կադրերով ու ներուժով։