Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։

Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ տարում պետք է կառուցվեին Վեդու, Կապսի, Արգիճիի, Աստղաձորի, Ելփինի, Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Քասախի, Սելավ-Մաստարայի, Հախում-2,  Կողբի, Արթիկի, Խնձորեսկի, Լիճքի ջրամբարները։

Օրերս շահագործման հանձնվեց Վեդու ջրամբարը, որը կառուցվել է Ֆրանսիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հարցումով փորձել է պարզել, թե ի՞նչ փուլում են մյուս 16 ջրամբարների նախագծման կամ շինարարության աշխատանքները 2026 թ․ ապրիլի դրությամբ, այսինքն՝ ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ։

Այսպես, ըստ նախարարությունից ստացված պատասխանի՝ 16 ջրամբարից 5-ի՝  Քասախի, Ելփինի, Լիճքի, Աստղաձորի և Արթիկի ջրամբարների նախագծման աշխատանքներն ավարտված են․ փաստաթղթերը փորձաքննության փուլում են, իսկ շինարարությունը կմեկնարկի միայն դրա ավարտից հետո։

Արգիճիի ջրամբարի նախագծման աշխատանքները դադարեցված են․ նախարարությունից պարզաբանում են, որ ջրամբարի ընտրված նախնական տեղամասում առկա է «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող ՀԷԿ, ինչի հետևանքով անհնար է այդ տարածքում համապատասխան հետազոտություններ իրականացնել։

Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ․ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ այս պահին իրականացնում են գետի ջրահեռացման համակարգի կառուցման և շինարարական ճամբարի հիմնական աշխատանքները։

Մյուս 9 ջրամբարների (Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի, Գետիկ վանքի, Զիրակի, Սելավ-Մաստարայի, Հախում-2, Կողբի, Խնձորեսկի) մասով նախարարությունից հայտնել են, որ դեռևս պետք է մեկնարկեն դրանց «իրագործելիության (տեխնիկատնտեսական հիմնավորման) ուսումնասիրությունները», քանի որ «ի սկզբանե չեն եղել բավարար ելակետային տվյալներ»։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում 17 ջրամբարների աշխարհագրությունն է և դրանց կառուցման/նախագծման աշխատանքների կարգավիճակը։ 

Այսպիսով, կառավարության ծրագրի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ, նախատեսված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է հանձնվել շահագործման, ևս մեկի շինարարությունն ընթացքի մեջ է։ Մյուս 15-ից 6-ը նախագծման փուլում են, իսկ 9-ի ճակատագիրն անհայտ է։

Նյութի աղբյուր՝ Փաստերի ստուգման հարթակ

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մայիսի 11, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք սահմանամերձ գյուղերին

Մայիսի 11, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Ուսումնավարժանքի շրջանակում Կիրանցում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 11, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը

Բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք սահմանամերձ գյուղերին

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус