«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիպում-քննարկում էին կազմակերպել, որտեղ ընդգրված էին Տավուշի մարզի խոշորացված բոլոր համայնքների ներկայացուցիչները:
Հեռուստատեսային թոք շոուի ֆորմատով բացահայտվեցին, քննարկվեցին ու հասցեագրվեցին բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացել են մարզի երիտասարդության առջև:
Հանդիպում-քննարկման վերջում ձևավորվեց Տավուշի երիտասարդական խորհուրդը, որի գործունեության մասին շուտով ավելի շատ կլսեք:
—
Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։