«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն և Տավուշ Մեդիան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիպում-քննարկում էին կազմակերպել, որտեղ ընդգրված էին Տավուշի մարզի խոշորացված բոլոր համայնքների ներկայացուցիչները:
Հեռուստատեսային թոք շոուի ֆորմատով բացահայտվեցին, քննարկվեցին ու հասցեագրվեցին բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ծառացել են մարզի երիտասարդության առջև:
Հանդիպում-քննարկման վերջում ձևավորվեց Տավուշի երիտասարդական խորհուրդը, որի կազմում են`
1. «Իջևան ԻնֆոՏուն» ՀԿ
2. «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ
3. «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ
4. ԵՊՀ Իջևանու մասնաճյուղ
5. Բերդի BMB երիտասարդական նախաձեռնություն
6. Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն
7. Ոսկեվանի ակտիվ երիտասարդների նախաձեռնություն
Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ ներկայացված բովանդակության պատասխանատուն ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ն է, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։