Երիտասարդական ու ժամանցային, օգտակար և նորարարական նախագծերով Իջևանի նորաբաց երիտասարդական կենտրոնը՝ Լոֆթ Իջևանը, երիտասարդության օրվա առթիվ իջևանցիների համար նախատեսել էր թեմատիկ միջոցառումների շարք՝ օրը դարձնելով առավել տպավորիչ։
Լոֆթ Իջևանի գործունեության համակարգումը վստահված է Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության աշխատակազմին, ովքեր նպաստելու են Տավուշի զբոսաշրջության, մշակույթի զարգացմանն ու երիտասարդության աշխուժացմանը։ «Լոֆթ Իջևան» կենտրոնի առաջին այցելուները մասնակից դարձան կինոդիտումների, միասին թիմային խաղեր խաղացին, մասնակցեցին քննարկումների։ Օրը նշանավորվեց նաև «Զուլալի» ֆիլմի իջևանյան ցուցադրությամբ և ֆիլմի գլխավոր դերասանուհու՝ Հերմինե Ստեփանյանի հետ հանդիպմամբ։
«Լոֆթ Իջևան» երիտասարդական կենտրոնը լինելով համայնքի նորարար հարթակներից մեկը՝ շարունակաբար նախաձեռնելու է հետաքրքիր միջոցառումներ՝ նպաստելով տեղացի պատանիների ու երիտասարդների առօրյա կյանքի աշխուժացմանը։