2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը։ Բազմաթիվ հայորդնիներ հայրենիքի պաշտպանությանը ելան՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ հակառակորդի ուժերը լցվեն երկիր։
Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ կռվելու էին առաջնագծում։ Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։
Իսկ հոկտեմբերի 4-ին, խորհրդակցության ժամանակ, թշնամու հրթիռը պայթեց Շուշիի մշակույթի տան դահլիճում… զոհվեցին ոստիկանության Տավուշի, Լոռու և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները։ Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները՝ Թաթուլ Օթարյան, Վահե Ղազարյան, Վազգեն Գրիգորյան, Արտուշ Զոհրաբյան, Լենտուշ Գյոզալյան, Սերյոժա Վիրաբյան, Սուրեն Խաչատրյան, Կարեն Բադոյան․ նրանք ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։ Հիշենք նրանց այսօր, վաղը, մի՛շտ:







Էէէէհ տղերք ջան“`մեր հարազատ տղերք“
տուն,տեղ,ընտանիք,էրեխեք թողած։
Հանգստություն լինի Ձեր հոգուն