Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։00-ից 12։00-ն, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-4 Երևան–Սևան–Իջևան–ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի 143-րդ կիլոմետրի հատվածում, կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում ճանապարհի նշված հատվածը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
«Վարորդներին հորդորում են հաշվի առնել ճանապարհային սահմանափակումը և հնարավորության դեպքում երթևեկել այլ ուղղությամբ», — ասվում է ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ:





