Իջևան համայնքում շարունակվում է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը։ Ավագանու անդամի թեկնածուներ են առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։
Բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքին առնչվող որոշումների կայացման կարևոր բաղադրիչներից է։ Քվեարկության արդյունքներով կձևավորվի համայնքի ավագանին, որը մասնակցելու է համայնքի կառավարմանն ու զարգացմանն ուղղված որոշումների կայացմանը։





