Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԻՄ ընտրությունների օրն Իջևանում ու Դիլիջանում․ քվեարկությունն ավարտվել է

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տավուշի մարզում քվեարկություն էր ընթանում Իջևան և Դիլիջան համայնքներում։ Քվեարկությունը մեկնարկել էր առավոտյան ժամը 08։00-ին և ավարտվել երեկոյան ժամը 20։00-ին։

Առավոտյան ժամը 11։00-ի դրությամբ Դիլիջան համայնքում ընտրություններին մասնակցել էր ընտրողների 6.82 տոկոսը, Իջևանում՝ 6.21 տոկոսը։ Ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշներն աճել էին՝ Դիլիջանում հասնելով 18.92 տոկոսի, իսկ Իջևանում՝ 19.14 տոկոսի։

Տավուշ Մեդիայի նկարահանող խմբերը շրջել են Իջևանի և Դիլիջանի ընտրատեղամասերում՝ տեղում հետևելով քվեարկության ընթացքին։  Իջևանում լրագրողներն անդրադարձել են նաև բնակիչների ակնկալիքներին։ Համայնքի բնակիչների համար առաջնային են մաքուր ու բարեկարգ միջավայրը, ճանապարհների և ենթակառուցվածքների բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև երիտասարդների և տարեցների համար նոր հնարավորությունների ձևավորումը։

Դիլիջանի ընտրատեղամասային հանձնաժողովների անդամները, համեմատելով քվեարկության ընթացքը նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ, նշում էին ընտրողների ակնհայտ պասիվությունը և մասնակցության ավելի ցածր ակտիվությունը։

Ընտրական օրը քվեարկության ընթացքին հետևել ենք նաև Դիլիջան համայնքի Թեղուտ և Հաղարծին գյուղերում։ Արձանագրվել է քաղաքացիների համեմատաբար պասիվ մասնակցություն։

 

Սահմանամերձ Կիրանց գյուղում բնակիչները ևս մասնակցել են քվեարկությանը՝ ընտրելով այն քաղաքական ուժին, որին վստահում են համայնքի զարգացման և բնակիչների խնդիրների լուծման հարցերում։

Իջևան համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում էին երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Դիլիջանում առաջադրվել էր երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Աչաջուր, Սարիգյուղ և Այգեհովիտ գյուղերում բնակիչները նույնպես մասնակցել են քվեարկությանը։ Թեպետ պասիվ մասնակցությանը,  բնակիչներն, իրենց խոսքում, կարևորում են մասնակցությունը համայնքի կառավարման և զարգացմանն ուղղված որոշումների կայացման գործում։

Ժամը 20։00-ին հանրապետության 21 համայնքների 517 ընտրատեղամասերում փակվել են քվեատուփերը, և ավարտվել է քվեարկությունը։ Ժամը 20։00-ի դրությամբ Իջևան համայնքում քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 40.88 տոկոսը, իսկ Դիլիջան համայնքում՝ 39.32 տոկոսը։  Իջևանում և Դիլիջանում ընտրական օրվա ընթացքում արձանագրված մասնակցության վերջնական ցուցանիշներն ու ընտրությունների արդյունքները կհրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների հիման վրա։

 

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Ընտրություններ 2026ՏավուշՏավուշն է ընտրում
Հոկտեմբերի 25, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Տավուշի հողի չբացահայտված ներուժը․ ավանդույթից՝ նոր գյուղատնտեսական հնարավորություններ

Նոյեմբերի 17, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Երկու նոր միջազգային մրցանակ՝ Բրյուսելից Դիլիջան

Նոյեմբերի 16, 2026

...

Ռեպորտաժ

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Նոյեմբերի 14, 2026

...

Հաջորդ գրառումը

ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների հաշվարկն ավարտվել է

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус