Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկրաշարժ, զոհեր, պայքար՝ յուրաքանչյուր կյանքի համար․ անցկացվեց «Ամպրոպ 2026» վարժանքը

7 մագնիտուդով երկրաշարժ՝ Ազատամուտում․ փլուզված շենքեր, փակված ճանապարհներ, փլատակներ օգնության սպասող մարդիկ, զոհեր ու վիրավորներ․․․ սա իրական աղետ չէ․ սա «Ամպրոպ 2026» դաշտային վարժանքի սցենարն է, որի ընթացքում Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը գործնականում ստուգում է ուժեղ երկրաշարժի հետևանքներին արձագանքելու պատրաստվածությունը։

Ահազանգից հետո փրկարարները հավաքվում են, ստուգում սարքավորումները, կապի միջոցներն ու պատրաստվածությունը։ Ժամանակը սահմանափակ է, իսկ առաջադրանքը՝ հստակ․ հնարավորինս արագ հայտնաբերել տուժածներին, դուրս բերել փլատակներից և միաժամանակ ապահովել փրկարարների անվտանգությունը։ Վարժանքի սցենարով՝ երկրաշարժից վնասվել է 42 շենք ու շինություն, կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Ինը շինություն ամբողջությամբ փլուզվել է, ճանապարհները փակվել են, վնասվել են նաև ենթակառուցվածքները։

Փրկարարները որոնման սարքավորումներով հետազոտում են փլուզված արտադրամասը։ Շենքում մնացած մարդկանցից մի քանիսը վնասվածքներ ունեն, մյուսների գտնվելու վայրը դեռ պետք է պարզել։

Իրավիճակն ավելի է բարդանում․ վարժանքի հաջորդ փուլում հետցնցում է տեղի ունենում, ապա գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է առաջանում։ Փրկարարները տարհանվում են վտանգավոր հատվածից, իսկ ինժեներները գնահատում են շինության կայունությունը։ Մեկ այլ հատվածում թիմն ալպինիստական պարանների և հատուկ սարքավորումների օգնությամբ չորրորդ հարկից անվտանգ իջեցնում է երկու տուժածի։

2015 թվականին հիմնադրված Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը Հայաստանի որոնողափրկարարական կարողությունների զարգացման կարևոր օղակներից է։ Նույն թվականին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին՝ INSARAG-ին, իսկ հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը սեպտեմբերի 4-ին հաջողությամբ անցավ միջազգային արտաքին որակավորումը՝ ստանալով միջին դասի թիմի կարգավիճակ։ Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն էր, որի որոնողափրկարարական թիմն արժանացավ այդ որակավորմանը։

INSARAG-ը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի շրջանակում գործող միջազգային ցանց է, որը միավորում է քաղաքային որոնողափրկարարական աշխատանքներով զբաղվող երկրների և կազմակերպությունների մասնագետներին։ Այն ստեղծվել է 1991 թվականին՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից քաղված դասերի հիման վրա, երբ միջազգային փրկարարական խմբերի աշխատանքների համակարգման խնդիրներ էին առաջացել։ Կազմակերպության նպատակն է սահմանել որոնողափրկարարական աշխատանքների միասնական չափորոշիչներ, բարելավել տարբեր երկրների թիմերի համագործակցությունը և ապահովել աղետների ժամանակ միջազգային օգնության արդյունավետ կազմակերպումը։

Այս համակարգում կարևոր նշանակություն ունեն միջազգային չափորոշիչներով անցկացվող վարժանքներն ու արտաքին որակավորման գործընթացները։ Դրանց ընթացքում գնահատվում են թիմերի մասնագիտական պատրաստվածությունը, տեխնիկական հնարավորությունները, ինքնաբավ աշխատելու կարողությունը, փլուզված շինություններում որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու հմտություններն ու միջազգային արձագանքման համակարգում գործելու պատրաստվածությունը։ Թիմերը դասակարգվում են երեք մակարդակով՝ թեթև, միջին և ծանր՝ կախված իրենց գործառնական կարողություններից։

Այսօր ժամանակակից գույքով և մասնագիտացված սարքավորումներով համալրված Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է գործելու բարդ իրավիճակներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օգնության անհրաժեշտության դեպքում։ Իսկ «Ամպրոպ 2026»-ի նման դաշտային վարժանքները հնարավորություն են տալիս կատարելագործել հմտությունները, ստուգել գործողությունների համակարգվածությունն ու պատրաստվածությունը՝ իրական աղետի ժամանակ յուրաքանչյուր րոպեն և յուրաքանչյուր ճիշտ որոշումը մարդկային կյանք կարող են փրկել։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հոկտեմբերի 15, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Քո իրավունքը | Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել ընտրություններին

Հոկտեմբերի 16, 2026

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Արծվաբերդի մարզասրահը վերանորոգման կարիք ունի․ երեխաները մարզվում են անմխիթար պայմաններում

Հոկտեմբերի 15, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 14, 2026

...

Հաջորդ գրառումը

Արծվաբերդի մարզասրահը վերանորոգման կարիք ունի․ երեխաները մարզվում են անմխիթար պայմաններում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус