Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկախության տոնը՝ սահմանամերձ Բերդավանում

1991 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն «այո» ասացին անկախությանը։ Այս տարի լրանում է անկախության 35-ամյակը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանամերձ Բերդավանում Անկախության տոնը նշվեց առանձնահատուկ կարևորությամբ։ Տոնական միջոցառումը համախմբել էր գյուղի բնակիչներին ու հյուրերին։

Տոնական օրվա մշակութային ծրագրում իր կատարումներով հանդես եկավ «Նաիրյան» վոկալ անսամբլը։ Կատարողները բեմ բարձրացան հայկական ավանդական երգերի ծրագրով՝ ազգային երգն ու մշակույթը ներկայացնելով հանդիսատեսին։ Անկախությունը մեր նվիրական արժեքն է և յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Այս հարցում նոյեմբերյանցիների դիրքորոշումը միանշանակ է՝ պահպանել ու արժևորել անկախությունը, որի համար սերունդներ են պայքարել։

Բերդավանի գեղագիտական կենտրոնում պետական և ազգային տոները մշտապես առանձնահատուկ շուքով են նշվում։ Սահմանամերձ այս գյուղում հայրենասիրության շունչը զգացվում է ամենուր՝ դպրոցում, մանկապարտեզում, մշակութային կենտրոնում։ Գեղագիտական կենտրոնում ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ խոսքով ու երգով, երաժշտությամբ ու արվեստով գովերգելու հայրենի եզերքը, նրա պատմությունն ու արժեքները, հողը, որի համար պայքարել ու կռվել են բազմաթիվ հայորդիներ։

Անկախությունն արժեք է, որի իրական նշանակությունն առավել տեսանելի է սահմանամերձ բնակավայրերում, որտեղ մեր երկրի սահմանը առօրյա կյանքի անբաժան մասն է։ Բերդավանում Անկախության 35-ամյակը ևս մի առիթ էր՝ վերարժևորելու անցած ճանապարհը, հիշելու այդ ճանապարհը կերտած մարդկանց ու գիտակցելու, որ անկախության պահպանումն ու սերունդներին փոխանցելը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԲերդավանՍահմանամերձ բնակավայրերՏավուշ
Սեպտեմբերի 20, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հայտնի են Իջևանում ու Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունները

Սեպտեմբերի 21, 2026

...

Ռեպորտաժ

Հայաստանի անկախությունը 35 տարեկան է․ տավուշցիների շնորհավորանքները

Սեպտեմբերի 21, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Այսօր Հայաստանի անկախության օրն է

Սեպտեմբերի 21, 2026

...

Հաջորդ գրառումը

Այսօր Հայաստանի անկախության օրն է

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус