Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու պայմաններում կազմակերպված խմբի կողմից ապօրինի ծառահատման դեպք:

Քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ դատախազության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, ով 2022թ. սեպտեմբերից զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով և իր լիազորությունների շրջանակից դուրս գալով, 2022թ. նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում խախտելով իր պաշտոնի նկարագրով և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված «Ազգային պարկի պահպանության ռեժիմ»-ի կանոնները, թույլատրել է նույն մարզի Թեղուտ գյուղի բնակչին պատկանող թրթուրավոր տրակտորի մուտքը իր պահպանության տակ գտնվող տարածք, հանձնարարել է անտառապահին տևական ժամանակով դեպի տարածք տանող ուղեփակոցի բանալին տրամադրել Թեղուտ գյուղի հիշյալ բնակչի կողմից ուղարկված անձին՝   այդ կերպ առանց հսկողության ու վերահսկողության թողնելով իր պահպանության տակ գտնվող տարածքը:

Արդյունքում Թեղուտ գյուղի բնակիչը, ապօրինի փայտանյութ ձեռք բերելու դիտավորությամբ, Հաղարծին գյուղի երկու բնակիչների միջոցով կազմակերպել և ղեկավարել է բնության հատուկ պահպանվող տարածքում կոտրելու և արմատախիլ անելու միջոցով թվով 13 հատ հաճարենի տեսակի թաց կանգուն ծառերի՝ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասումը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ 4.552.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Փաստի առթիվ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով, Թեղուտ գյուղի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-387-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, իսկ Հաղարծին գյուղի բնակիչներից մեկի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Երեք անձ, այդ թվում՝ «Հաղարծին» տեղամաս-մասնաճյուղի ղեկավարը, հետաքննության մարմնի կողմից հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հաղարծին գյուղի մյուս բնակչին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԾառահատումներՏավուշ
Նոյեմբերի 19, 2022

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Մայիսի 25, 2025

...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
Վերջին նորություններ Տավուշից

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մայիսի 25, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Մայիսի 24, 2025

...

Հաջորդ գրառումը

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус