Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արծվաբերդցի Էմմա Ավալյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Մի ամբողջ կյանք՝ հողի, աշխատանքի և ստեղծագործության հետ․ արծվաբերդցի Էմմա Ավալյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Արծվաբերդ գյուղի բնակիչ Էմմա Ավալյանն այսօր՝ օգոստոսի 6-ին նշում է ծննդյան 80-ամյակը։ Նրա կյանքի ուղին կապված է հայրենի հողի, գյուղատնտեսական աշխատանքի և ստեղծագործական մտքի հետ։

Տիկին Էմման պատմում է, որ առաջին բանաստեղծությունը գրել է դեռևս 8-րդ դասարանում։ Թեև իրեն երբեք չի համարել բանաստեղծ, սակայն կյանքի տարբեր փուլերում ապրած զգացողություններն ու մտահոգությունները դարձել են նրա ստեղծագործությունների հիմքը։

«Առաջին բանաստեղծությունը գրել եմ 8-րդ դասարանում։ Ես ոչ պոետ եմ, ոչ բանաստեղծ, բայց երբ հոգուս խորքից խոսք է դուրս գալիս, գրում եմ», — ասում է նա։

Նրա խոսքով՝ ստեղծագործելու հիմնական պատճառը եղել են կյանքի փորձություններն ու կորուստները։ Սակայն այսօր ամենամեծ ցանկությունն այն է, որ մարդիկ չապրեն այնպիսի ցավ, որը ստիպում է նման տողեր գրել։

«Ցանկանում եմ, որ մարդիկ խաղաղության մեջ ապրեն, իրենց լավ օրերը հիշեն, երջանիկ լինեն ու նման տխուր բանաստեղծություններ գրելու առիթ չունենան», — նշում է Էմմա Ավալյանը։

80-ամյա Էմմա Ավալյանը համոզված է, որ կյանքում յուրաքանչյուր մարդ ունենում է և՛ դժվարություններ, և՛ ուրախ պահեր, սակայն կարևոր է կարողանալ հաղթահարել փորձությունները և շարունակել առաջ շարժվել։

«Կյանքը ամեն ձևի էլ դասավորվում է։ Պետք է պայքարենք, դիմակայենք, ապրենք, առաջ նայենք ու լավը տեսնենք», — ասում է նա։

Էմմա Ավալյանը խոսում է նաև մարդկային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ մարդը պետք է ապրի ազնիվ, խելքով ու բարի գործերով, որպեսզի իրեն լավ խոսքով հիշեն նաև տարիներ անց։

Կյանքի ընթացքում ամենամեծ սերն, ըստ նրա, եղել է հողը։ Չնայած տարբեր հնարավորություններին՝ նա երբեք չի ցանկացել հրաժարվել գյուղատնտեսական աշխատանքից։

«Ես կուզեմ հողագործությամբ զբաղվել, հողի բուրմունքը զգալ, հողի հետ շաղախվել, բերքի ու բույսի հետ խոսել։ Հողն եմ շատ սիրել, դա է ինձ ուժ տվել», — պատմում է նա։

Էմմա Ավալյանը հեղինակել է նաև հայրենի գյուղին ու գյուղացու աշխատանքին նվիրված մի շարք բանաստեղծություններ, որոնցում գովերգում է բնության գեղեցկությունն ու հողի մշակի քրտնաջան աշխատանքը։

80-ամյա Էմմա Ավալյանը շարունակում է հավատալ, որ մարդու թողած ամենամեծ արժեքը նրա բարի գործերն են, իսկ խաղաղությունն ու մարդկային բարությունը կյանքի ամենակարևոր նվաճումները։

 

Տավուշ Մեդիայի թիմը սրտանց շնորհավորում է Էմմա Ավալյանին 80-ամյակի առթիվ՝ մաղթելով ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն և երկար տարիների երջանիկ կյանք։

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԱրծվաբերդՀայկ ԴոմբրյանՄեր թղթակիցներըՍահմանամերձ բնակավայրերՏավուշ
Օգոստոսի 6, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Դիլիջանը՝ որպես կենսաբազմազանության պահպանության և COP17-ին համայնքային մասնակցության կարևոր հարթակ

Օգոստոսի 7, 2026

...

10 տարվա ճանապարհ՝ ազգային պարի միջոցով. Իջևանի «M» պարային համույթը նշում է հոբելյանը
Ռեպորտաժ

10 տարվա ճանապարհ՝ ազգային պարի միջոցով. Իջևանի «M» պարային համույթը նշում է հոբելյանը

Օգոստոսի 6, 2026

...

Կեղծ բնակարաններ ու խաղարկություններ․ սոցցանցերում տարածվում են կեղծ առաջարկներ
Վերջին նորություններ Տավուշից

Կեղծ բնակարաններ ու խաղարկություններ․ սոցցանցերում տարածվում են կեղծ առաջարկներ

Օգոստոսի 6, 2026

...

Հաջորդ գրառումը

Դիլիջանը՝ որպես կենսաբազմազանության պահպանության և COP17-ին համայնքային մասնակցության կարևոր հարթակ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус