Չէի՞ք կարոտել մեր «Աշխարհի ծայրերից» շարքին։ Մենք որ՝ շատ, և դրա համար էլ կրկին գնում ենք միանալու մեր հայրենակից Ասպրամ Սարատիկյանի բացահայտումներին։
Այս անգամ Ասպրամը մեզ իր հետ տանում է ԱՄՆ՝ Սոլվանգ և Սանտա Բարբարա քաղաքներ այցելելու։
Փոքրիկ տնակներով ու ջրաղացներով լեցուն Սոլվանգը՝ «Ամերիկայի դանիական մայրաքաղաքը» հիմնել են դանիացի ներգաղթյալները, ովքեր արել են ամեն բան, որ չմոռանան, թե ինչ տեսք ուներ իրենց երկիրը։
Սանտա Բարբարան հենց այն քաղաքն է, որտեղ ընթացել են համանուն հայտնի սերիալի նկարահանումները։ Սա այն քաղաքն է, որին շատերս ծանոթ ենք դեռ մանկուց․․․