Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավելի մոտ երազանքին․ Տավուշի մարզի աղջիկները նոր հնարավորությունների դռներ կբացեն

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը, The Body Shop Armenia-ն և WINNET Berd-ը նոր նախաձեռնության մեկնարկը տվեցին, որով Տավուշի մարզի երիտասարդ աղջիկները մեկ քայլ ավելի կմոտենան իրենց երազանքներին և նոր հնարավորությունների դռներ կբացեն:

Սահմանամերձ համայնքներում ապրող կանանց և աղջիկներին աջակցելու նպատակով և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում՝ The Body Shop Armenia-ն իր մեկ ամսվա շահույթի 4%-ն ուղղեց Բերդի տարածաշրջանի երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացմանը՝ WINNET Berd կենտրոնին նվիրելով չորս համակարգիչ և նախաձեռնելով գրաֆիկ դիզայնի երկամսյա դասընթաց:

The Body Shop Armenia-ի բրենդի մենեջեր Մարի Հովսեփյանն ասաց, որ խնամքի միջոցների բրենդ լինելուց զատ՝ The Body Shop-ը նաև կանանց և աղջիկներին աջակցող առաջամարտիկ է:

«Անցած տարի ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի հետ միասին Հայաստանում մեկնարկեցինք BeSeenBeHeard (Եղեք տեսանելի, եղեք լսելի) խորագրով քարոզարշավը՝ ուղղված երիտասարդ աղջիկների հզորացմանը, և այս նախաձեռնությունը դրա մի մասն է։ Մենք հավատում ենք, որ մեր երիտասարդներն աշխարհն ավելի լավը դարձնելու մեծ ներուժ ունեն, իսկ մենք նրանց կողքին կլինենք»,- WINNET Berd-ում կայացած միջոցառման ժամանակ ընդգծեց նա:

Գրաֆիկ դիզայնի դասընթաց անցնելու ցանկությունը հարցումների ընթացքում հենց Տավուշի երիտասարդ աղջիկներն էին հայտնել, իսկ նրանցից ընտրված հինգ հոգանոց խումբը կսկսի բացահայտել նոր մասնագիտությունն ու կզարգացնի նոր հմտություններ: Ծրագրի շրջանակներում նրանք նաև կսովորեն, թե ինչպես կիրառել ստացած գիտելիքները՝ գումար վաստակելու համար:

«Մեր գործակալությունն արդեն տարիներ շարունակ ծրագրերն իրականացնում է Երևանից դուրս՝ փորձելով հնարավորություններ ստեղծել այն վայրերում, որտեղ դրանց պակասը մեծապես կա: ՄԱԲՀ մանդատը ծածկում է կյանքի ողջ ցիկլը՝ աջակցելով, որպեսզի յուրաքանչյուր անհատի ներուժը լինի իրացված։ Մեր հաջողությունը, իհարկե, նաև այսպիսի հրաշալի գործընկերներով և այսպիսի պայծառ, խելացի, լուսավոր կանանցով ու աղջիկներով է պայմանավորված»,- ընդգծեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Տավուշի մարզի Բերդ քաղաքից 13-ամյա Նելլի Ներսիսյանը մեկն է այն 5 աղջիկներից, որ գրաֆիկ դիզայն են սովորելու այս նախաձեռնությամբ։ Նելլին 8-րդ դասարանում է սովորում, իսկ նրա հետաքրքրությունները միայն դպրոցական առարկաներով չեն սահմանափակվում։ Նա չի սպասել, որ հնարավորությունները իրենք թակեն իր դուռը, ինքն է գտել առցանց կուրսերը և ինքնուրույն սկսել նոր հմտություններ զարգացնել։

«Հիմա դպրոցական ծրագրին զուգահեռ ծրագրավորման և գրաֆիկ դիզայնի առցանց դասեր եմ անցնում։ Գրաֆիկ դիզայնի կուրսի այս հնարավորության մասին իմացա անցյալ տարվա հոկտեմբերին՝ Աղջիկ երեխայի օրվա միջոցառման ժամանակ ու միանգամից որոշեցի, որ մասնակցելու եմ։ Որքան ավելի շատ հմտություններ և գիտելիք ունենամ, այնքան ավելի լավը կլինի իմ ապագան, ավելի ուժեղ և կայացած կլինեմ»,- ասաց Նելլին։

Երիտասարդ աղջիկը նաև ցանկանում է իր հմտությունները և գիտելիքներն օգտագործել հայրենի Բերդ քաղաքի զարգացման ու ճանաչման համար ու հույս է հայտնում, որ շատ երիտասարդներ կունենան այդ ցանկությունն ու երազանքը։

img 0562 2
img 0608 0
img 0577 0
img 0575
img 0599
img 0631
img 0638
img 0667

Նելլիի այս գաղափարը կիսում է ծրագրի մեկ այլ մասնակից՝ 19-ամյա Գայանե Շահնազարյանը, որը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից է և Բերդի մշակույթի տան կամավոր։ Գայանեն մասնագիտությամբ ֆինանսիստ է, բայց մեկ տարի առաջ երկրորդ մասնագիտությունն է ստացել՝ մասնակցելով համակարգչային օպերատորության կարճաժամկետ դասընթացի։ Գրաֆիկ դիզայն սովորելու որոշումով էլ ցանկացել է նոր, ավելի ստեղծագործ աշխատանք ունենալ։

«Ես այն մարդկանցից եմ, որ ունեցած գիտելիքով երբեք չեն բավարարվում և ցանկանում են նորանոր հնարավորություններ բացահայտել։ Շատ նախասիրություններ ունեմ, իսկ համակարգիչներն ու գիտությունը դրանցից ամենավառ արտահայտվածն է։ Շատ եմ սիրում նաեւ նկարչությունը և լուսանկարելը, իսկ գրաֆիկ դիզայնով կարող եմ իմ այդ նախասիրությունները վերածել եկամտի աղբյուրի։ Սա ինձ հնարավորություն կտա ապրել իմ սիրելի քաղաքում ու հեռավար աշխատանքով գումար վաստակել»,- ասաց Գայանեն։

Ծրագրի մասնակից աղջիկները հայտեցին, որ ապագայի մեծ երազանքներ ունեն և ուզում են զարգանալու որեւէ հնարավորություն բաց չթողնել՝ իրենք իրենց ու նաև իրենց համայնքին պիտանի լինելու համար։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ UNFPAԲերդԿանայքՀզորացումՀնարավորություններՏավուշ
Փետրվարի 9, 2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին

Մայիսի 12, 2025

...

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ։
Վերջին նորություններ Տավուշից

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Մայիսի 12, 2025

...

Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից
Մարզական Տավուշ

Տավուշեցի տղաները հաղթանակով են վերադարձել Հունգարիայից

Մայիսի 12, 2025

...

Հաջորդ գրառումը

Ինչ արտոնություններ ունեն ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը. ԱՍՀՆ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус