«Մանվելի շունչը, ներկայությունը կա հենց այս դպրոցում, և նրան նվիրված ներկայացումն էլ ցանկացանք խաղալ իր կրթօջախում»․ «Ախպերս ու ես» ներկայացումը և «Մանվելը» գրքի շնորհանդեսը՝ Իջևանի համար 4 հիմնական դպրոցում։
Դեկտեմբերի 6-ին կայացել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Գալստյանին։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նրա կյանքի մասին պատմող «Մանվելը» գրքի շնորհանդեսը, այնուհետև ներկայացվել է «Ախպերս ու ես» խորագրով ներկայացումը՝ բեմադրված «Էլ Մար» ստուդիայի կողմից։
Մանվելը ծնվել է 2002 թ., Իջևանում: Ծրագրավորողի իր ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է զինվորական ծառայության, տեղակայվել Ջրականում: Լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ արիաբար կռվել է ոսոխի դեմ: Զոհվել է հանուն Հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 9-ին՝ փրկելով շատ հադրութցիների:
Մանվել Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: