Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազատամուտում ջրի խնդիրը լուծված է․ բնակավայրն ունի 24-ժամյա ջրամատակարարում

Երևանից 149, իսկ Իջևանից՝ ընդամենը 11 կիլոմետր հեռավորության վրա, Երևան-Իջևան-Բերդ ճանապարհի աջ կողմում է Ազատամուտը։ Սահմանամերձ այս բնակավայրն առաջին հայացքից սովորական գյուղ է՝ իր առօրյայով ու մարդկանց հոգսերով։ Բայց այստեղ տարիներ շարունակ ամենասովորական թվացող մի բան՝ ջուրը, առանձին խնդիր է եղել։ Ջուրը ժամով էր գալիս։ Մեկուկես-երկու ժամ էր տևում ջրամատակարարումը․ մարդիկ պետք է հասցնեին լցնել տարաները, ջուր հավաքել հաջորդ օրվա համար, իսկ ամռանը նույնիսկ այդ մի քանի ժամը երաշխավորված չէր։ Այսօր, սակայն, բնակավայրում շուրջօրյա ջրամատակարարումն այլևս իրականություն է․ Ազատամուտն ունի 24-ժամյա ջրամատակարարում։

«Ես Ազատամուտում ծնվել, մեծացել եմ, և ամբողջ մանկությունս անցել է տարբեր տեղերից դույլերով տուն ջուր բերելով։ Ավելի քան 40 տարի Ազատամուտում խմելու ջուր չի եղել։ Նախորդ տարիներին, հատկապես ամռան երեք ամիսներին, ջրի խնդիրը շատ սուր էր։ Եղել են ժամանակներ, երբ ջուրը մատակարարվել է ընդամենը 4 ժամ՝ թաղամաս առ թաղամաս․ մի օր՝ մեկ թաղամասին, հաջորդ օրը՝ մյուսին։ Հիմա արդեն ունենք 24-ժամյա, անընդհատ և ուժեղ հոսքով ջրամատակարարում», – նշում է Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանը։

Ազատամուտը ձևավորվել է 1970-ականներին՝ բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար։ Այսօր այստեղ շուրջ 3450 մարդ է ապրում, իսկ «Վեոլիա Ջուր»-ի բաժանորդների թիվը 768 է։ Սակայն բնակավայրի առաջին բնակիչների հիշողություններում ջուրը միշտ սահմանափակ ռեսուրս է եղել․ ջուր, որի գալուն սպասել են, այնուհետև պահեստավորել ու հնարավորինս խնայել։

«Գյուղի առաջին բնակիչներից եմ։ Երբ նոր էինք եկել, ջրամատակարարումը մի փոքր կար․ սարից էին ջուր բերել, և այն ընդհատումներով էր լինում։ Երբեք չենք տեսել, որ ամեն օր, անընդհատ ջուր ունենանք։ Արդեն ավելի քան վեց ամիս է՝ շուրջօրյա ջրամատակարարում ունենք, ինչը շատ հաճելի է։ Մարդիկ արդեն իսկական մարդուն վայել կյանքով են ապրում։ Բնակիչները մեծ երախտագիտությամբ ու անչափ շնորհակալ են «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Երբ որևէ խնդիր կամ վթար է առաջանում և ահազանգում ենք, բառացիորեն նույն օրը խնդիրը տեղում վերացվում է», – ասում է Ազատամուտ բնակավայրի բնակիչ Սիլվա Փայտյանը։

Այս փոփոխության հիմքում մոտ մեկուկես տարի տևած աշխատանքն է։ «Վեոլիա Ջուր» ընկերության ուսումնասիրությունների արդյունքում Ազատամուտում հայտնաբերվել է նոր ջրային հորատանցք։ Հորատվել է նոր հորատանցք, տեղադրվել պոմպ, կառուցվել շուրջ 600 մետր նոր ջրագիծ, որն էլ միացվել է գործող համակարգին։ Բացի դրանից՝ կառուցվել է նոր պոմպակայան՝ անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքներով։

Եթե նախկինում համակարգը վայրկյանում շուրջ 4 լիտր ջուր էր ապահովում, այժմ այդ ծավալը հասել է վայրկյանում 10,5 լիտրի։

«10,5 լիտր/վայրկյան ջրատվությունը նշանակում է, որ Ազատամուտի յուրաքանչյուր բնակարանի համար օրական կարող ենք ապահովել մինչև 1 տոննա 200 լիտր ջուր։ Դա, իհարկե, անհամեմատ ավելի մեծ ծավալ է, քան մեկ բնակարանի օրական միջին սպառումը, որը մոտավորապես 600-700 լիտր է։ Այսինքն՝ այսօր արդեն ունենք ջրապահանջի մոտ կրկնակի չափով ջրաքանակ։

Ամենակարևոր հարցերից մեկն էլ այն էր, որ Ազատամուտից էր կազմակերպվում նաև մեր զինվորական մասի ջրամատակարարումը։ Այս խնդրի լուծումից հետո զինվորական մասում ևս ջրամատակարարումն արդեն շուրջօրյա է դարձել», – իր խոսքում նշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Իջևան» տեղամասի պետ Վոլոդյա Ղալումյանը։

Ջրի մշտական հասանելիությունն Ազատամուտում փոխել է ոչ միայն կենցաղը։ Բնակիչները նկատում են՝ փոխվել է նաև բնակավայրի առօրյայի ռիթմը։ Չկա այն մշտական անհանգստությունը, որ մի քանի ժամից ծորակը կրկին չորանալու է։

«Մշտական ջուր ունենալը ցանկացած ազատամուտցու երազանքն է եղել։ Ջրամատակարարման խնդրի լուծումից հետո Ազատամուտն աշխուժացել է․ բարձրացել են թե՛ բնակարանների վարձակալության գները, թե՛ բնակարանների արժեքը։ Իհարկե, մենք դեռևս այլ խնդիրներ էլ ունենք՝ միջհամայնքային ճանապարհների, աշխատատեղերի և այլ հարցերի հետ կապված, բայց հիմքում ջուրն է․ ցանկացած համայնքի զարգացման հիմքում ընկած է ջուրը», – ասում է Ազատամուտի բնակիչ Լարիսա Հակոբյանը։

Ազատամուտում ջրի խնդիրը փոխանցվել է սերնդից սերունդ՝ դույլերով ջուր բերելու հիշողություններից մինչև ժամերով ջրի գալուն սպասելը։ Այսօր այդ պատմությունը կարծես նոր էջ է մտնում։

Ծրագրի իրականացման գործում համատեղվել են համայնքի, պետության և «Վեոլիա Ջուր» ընկերության ջանքերը։ Ջրային կոմիտեի նախագահի կարծիքով՝ Ազատամուտի դեպքում առանձնահատուկ է այն, որ ջրաղբյուրի որոնումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումն իրականացրել է ընկերությունը՝ սեփական ուսումնասիրությունների և միջոցների հաշվին։

«Ազատամուտում իրականացված այս աշխատանքը մի քանի առումով օրինակելի է։ Առաջինը, ինչպես նշեցի, համագործակցությունն է, որը շատ սերտ և հաջող է եղել։ Երկրորդը՝ «Վեոլիան» սեփական նախաձեռնությամբ և սեփական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է ջրաղբյուրը, սեփական միջոցներով կառուցել պոմպակայանը և բարեկարգել հարակից տարածքը, որի պաշտոնական բացումը կատարեցինք այսօր։ Սա լավ օրինակ է այն բանի, որ ջրօգտագործողների վճարած գումարները վերադարձվում են համակարգին և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության բնակիչներին», – իր խոսքում նշեց ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Այս պատմական իրադարձությունը նշանավորվեց պոմպակայանի հարակից տարածքում ծառատունկով։ Ծառերը ջրվեցին հենց նույն տարածքի ջրաղբյուրից մղվող ջրով։ Բնակավայրի համար 24-ժամյա ջրամատակարարումը չի դիտարկվում պարզապես որպես հերթական ենթակառուցվածքային ծրագիր։ Այն շրջադարձային փոփոխություն է և լուծում է տասնամյակներ շարունակ Ազատամուտում առկա ջրի խնդիրը։

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ Ազատամուտ
Օգոստոսի 15, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Երիտասարդների միջազգային օրը սահմանամերձ Արծվաբերդում
Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Երիտասարդների միջազգային օրը սահմանամերձ Արծվաբերդում

Օգոստոսի 15, 2026

...

Ռեպորտաժ

44-օրյա պատերազմում զոհված, մայոր Վազգեն Գրիգորյանը 50 տարեկան կդառնար

Օգոստոսի 14, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Պապանինո» և «Արեգակ» ապրանքանիշերի ըմպելիքների արտադրությունը

Օգոստոսի 14, 2026

...

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус