Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռներեցների ղեկավարած գործող փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն ունեն մասնակցելու Three4ResilientArmenia աքսելերացիոն ծրագրին։
7-ամսյա ինտենսիվ ծրագիրը նախատեսված է շուկայում արդեն կայացած բիզնեսներին աջակցելու, դրանց աճը խթանելու, նոր շուկաներ մուտք գործելու և ներդրումների համար պատրաստվելու նպատակով։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանում գրանցված այն ՓՄՁ-ները, որոնք՝
- հիմնադրվել են 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից,
- ունեն գործող ապրանք կամ ծառայություն,
- ունեն հաստատված վաճառքներ և հաճախորդների բազա,
- ունեն ընդլայնման և զարգացման հստակ նպատակներ։
Մասնակիցներին կտրամադրվեն մասնագիտական դասընթացներ, բիզնես և ֆինանսական մենթորություն, ռազմավարական խորհրդատվություն, ինչպես նաև ֆինանսական աջակցության հնարավորություն։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝
- մինչև 20 հազար եվրո դրամաշնորհներ՝ ընտրված ՓՄՁ-ների համար,
- մինչև 60 հազար եվրո բարձր մակարդակի դրամաշնորհ՝ առանձնահատուկ արդյունք ցուցաբերած մասնակիցների համար,
- անտոկոս վարկավորման հնարավորություններ,
- միջազգային ցուցահանդեսների և գործարար հարթակների մասնակցության հնարավորություն։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտասի, «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատոր հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 27-ը։ Մանրամասները՝ այստեղ։




