Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես օդերևութաբանի օր

Բնապահպանական 3 տոն՝ մարտին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվան

«Հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Օդերևութաբանի օրվա առթիվ։ Արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման, Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես օդերևութաբանի օր։

Այս տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կառույց, նշում է իր 75 ամյակը։ Կազմակերպությունն իր գործունեությամբ համակարգում է գլոբալ ջրային, կլիմայական և եղանակային գործընթացները՝ ապահովելով կարևորագույն տեղեկատվություն ողջ աշխարհի համար։

Օդերևութաբանները, ջրաբանները և կլիմայագետները ողջ աշխարհում ծառայում են հասարակության անվտանգությանը, քանզի եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական երևույթները չեն ճանաչում պետական կամ քաղաքական սահմաններ։ Այս ոլորտների տվյալներն անհրաժեշտ են գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, ավիացիայի,  շինարարության և ջրային տնտեսության արդյունավետ կառավարման համար։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՕԿ-ի կողմից ընտրվել է հատուկ կարգախոս՝ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից հայտարարված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր մարդու համար, ինչը կարևոր քայլ է ռիսկերի նվազեցման և բնական աղետների դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Կլիմայի փոփոխությունն այսօր իրական և անհերքելի սպառնալիք է Երկրագնդի համար։ Համաձայն ՀՕԿ-ի տվյալների, 2024 թվականը գրանցվել է որպես դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարի։ Ցավոք, այս միտումը շարունակական է, և Հայաստանը նույնպես բացառություն չէ․ մեր երկրում վերջին տասնամյակների ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 2-3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։

Այս գործընթացները ուղեկցվում են ջերմային ալիքների, երաշտների, անտառայինհրդեհներիևջրհեղեղներիավելացմամբևայդիրողություններիֆոնին՝ճշգրիտկանխատեսումներնուվաղնախազգուշացմանհամակարգերիարդյունավետկիրառումնունիկենսականնշանակություն՝հնարավորաղետներըկանխելուևկյանքերփրկելուհամար։

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնային ուղղություններն են մեղմման և հարմարվողականության միջոցառումների մշակումն ու իրագործումը: Կլիմայական տեղեկատվության մշակումը ու դրա համահունչ ինտեգրումը միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում՝ ուղղված է ռիսկերի նվազեցմանը և կայուն զարգացման ապահովմանը։

Միավորված Ազգերի Կազմակերպության գերակա առաջնահերթությունն է ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիությունը Երկրագնդի յուրաքանչյուր բնակչի համար։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ են այժմեական գործողություններ, ներդրումներ և նորարարական լուծումներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունն այս համատեքստում առավել կարևոր է, քան երբևէ։

Սիրելի՛ օդերևութաբաններ Ձեր աշխատանքը առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու, ունեցվածքը պաշտպանելու և կայուն զարգացման ապահովման գործում։

Ձեր պրոֆեսիոնալության և աշխատանքի նվիրվածության շնորհիվ մենք ստանում ենք ժամանակին և ճշգրիտ կանխատեսումներ, որոնք օգնում են արդյունավետ արձագանքել բնական վտանգներին։ Կլիմայի փոփոխության հետևանքով պայմանավորված ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության և ինտենսիվության աճի  պայմաններումձերաշխատանքնօրօրիառավելկարևորէդառնում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի և կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջ առողջություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ձեր կարևոր առաքելության մեջ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատվի, իսկ երկինքն՝ միշտ խաղաղ լինի», – նշված է ուղերձում:

Մարտ ամսին բնապահպանական 3 տոն ունենք Հայաստանում. մարտի 21-ն անտառների, մարտի 22-ը՝ ջրի համաշխարհային օրն է իսկ մարտի 23-ը՝ օդերևութաբանի:

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Մարտի 23, 2025

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Հաղթանակի և խաղաղության տոնը Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից

Նոր ու լուսավոր մանկական գրադարանն իր դռները բացեց Նոյեմբերյանում

Մայիսի 9, 2025

...

Վերջին նորություններ Տավուշից

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Մայիսի 9, 2025

...

Հաջորդ գրառումը

ՀՀ Վարչական դատարանը վերականգնեց արդարությունը. ոչ իրավաչափ է ճանաչվել Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անօրինական փոփոխությունը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ ԱԻՆ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Գյուղական կյանք Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • Տավուշապատում
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус