Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

COP17-ից առաջ բնապահպանական ակտիվիստները պահանջում են Հայաստանում ներդնել հակա-SLAPP օրենսդրությունը

«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժման հայտարարությունը՝ COP17-ին ընդառաջ՝ Հայաստանում բնապահպանական ակտիվիստների նկատմամբ կիրառվող SLAPP (հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) գործընթացների շարունակական ճնշումների և հակա-SLAPP օրենսդրության ներդրման անհրաժեշտության վերաբերյալ։

«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանում բնապահպանական ակտիվիստների նկատմամբ որպես ճնշման գործիք կիրառվող SLAPP (Strategic Lawsuits Against Public Participation, հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցեր) գործընթացների շարունակական աճի կապակցությամբ։

Հայաստանում, մասնավորապես 2019 թվականից սկսած, արձանագրվել են տասնյակ նմանատիպ դատական գործընթացներ, և դրանց թիվը շարունակաբար աճում է։ Այս գործընթացների նպատակն է թուլացնել բնապահպանական շարժումները, լռեցնել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են սոցիալ-էկոլոգիական իրավունքների, շրջակա միջավայրի աղտոտման, կենսաբազմազանության, գյուղականության պահպանության և հանրային այլ կարևոր խնդիրների մասին՝ նրանց ենթարկելով երկարատև հոգեբանական, ֆինանսական և իրավական ճնշումների, սպառելով նրանց ժամանակն ու ռեսուրսները և, ի վերջո, սահմանափակելով նրանց հանրային գործունեությունը։

Հայաստանի բնապահպանական շարժումը կանգնած է երկրի անկախության և ժողովրդավարության ձևավորման ակունքներում։ Այսօր այն շարունակում է կարևոր դեր ունենալ ՀՀ համայնքներում տեղական ժողովրդավարության ամրապնդման և կայացման, հանրային մասնակցության խթանման և շրջակա միջավայրի պահպանության գործում։ Հետևաբար՝ բնապահպանական շարժումների նկատմամբ կիրառվող ճնշումները վտանգում են ոչ միայն առանձին ակտիվիստների գործունեությունը, այլև՝ տեղական ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների կայուն ու կանաչ զարգացման գործընթացները Հայաստանում։

Հայաստանի ռազմավարական գործընկեր Եվրոպական միությունը մշակել է հակա-SLAPP օրենսդրության ձևավորման չափորոշիչներ, իսկ Եվրոպայի խորհրդի հանձնարարականները հստակ կոչ են անում անդամ պետություններին ներդնել արդյունավետ հակա-SLAPP օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ հանրային մասնակցությունը և հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։

Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը Հայաստանի համար կարևոր հնարավորություն է վերահաստատելու իր հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության, հանրային մասնակցության և էկոակտիվիստների պաշտպանության նկատմամբ։ Այս համաժողովին ընդառաջ հակա-SLAPP մեխանիզմների ներդրումը կլինի կարևոր ազդակ, որ Հայաստանը ոչ միայն ստանձնում է միջազգային բնապահպանական պարտավորություններ, այլև ստեղծում է այնպիսի իրավական միջավայր, որտեղ քաղաքացիներն ու համայնքները կարող են ազատ և անվտանգ մասնակցել շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանն ու հանրային վերահսկողությանը։

Այս համատեքստում կո՛չ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը և մյուս իրավասու պետական մարմիններին՝ Երևանում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), շահագրգիռ հանրության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների և համայնքային ակտիվիստների մասնակցությամբ ձեռնարկել հակա-SLAPP օրենսդրության մշակման գործընթաց և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակել ու ընդունել արդյունավետ օրենսդրական և ինստիտուցիոնալ հակա-SLAPP մեխանիզմներ:

«Կանաչ Խորհուրդների Դաշնություն» էկոակտիվիստական շարժումը, հավատարիմ մնալով շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղականության պահպանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և բնության ամբողջականության սկզբունքներին, առաջիկա ամիսներին հետևողականորեն առաջ է մղելու հակա-SLAPP օրակարգը, Հայաստանում համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման համար և բաց է քննարկումների և համագործակցության համար ՀՀ լիազոր մարմինների հետ։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Հուլիսի 28, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Եղե՛ք զգոն․ մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Հուլիսի 28, 2026

...

Ռեպորտաժ

Տավուշի մարզում մեկնարկեց ագրոզբոսաշրջային ցանցի ստեղծման ծրագիրը

Հուլիսի 27, 2026

...

Նորություններ

Համայնք, հնարավորություններ և ապագա․ Նոյեմբերյանի երիտասարդների տեսլականը

Հուլիսի 27, 2026

...

Հաջորդ գրառումը

Եղե՛ք զգոն․ մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус