Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլիջանն առաջադրվել է «Եվրոպայի առաջատար զարգացող զբոսաշրջային ուղղություն» անվանակարգում

Դիլիջան քաղաքն առաջադրվել է World Travel Awards 2026 հեղինակավոր մրցանակաբաշխությանը՝ «Եվրոպայի առաջատար զարգացող զբոսաշրջային ուղղություն» անվանակարգում։ Այս առաջադրումը կարևոր ձեռքբերում է քաղաքի համար՝ որպես արագ զարգացող և մեծ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղության։

World Travel Awards-ը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր հարթակներից մեկը և հաճախ բնութագրվում է որպես «զբոսաշրջային արդյունաբերության Օսկար»։ Այն միավորում է այն ուղղությունները, կազմակերպություններն ու նախաձեռնությունները, որոնք առանձնանում են բարձր որակով և այցելուների համար ստեղծվող բացառիկ փորձառություններով։

Քաղաքի օգտին քվեարկելու կամար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Ինչո՞ւ Դիլիջան

Դիլիջանը հայտնի է իր հարուստ բնությամբ, ազգային պարկով, լեռնային արշավային արահետներով, պատմամշակութային հուշարձաններով, հին վանքերով և ինքնատիպ մշակութային փորձառություններով։

Վերջին երեք տարիների ընթացքում Դիլիջան այցելողների թիվն աճել է շուրջ 30 տոկոսով, իսկ գիշերակացի հնարավորություններ տրամադրող օբյեկտների թիվը՝ շուրջ 35 տոկոսով։ Այս ցուցանիշները վկայում են, որ Դիլիջանը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում այն ճանապարհորդների շրջանում, ովքեր նախընտրում են բնության, հանգստի, բարեկեցության և դանդաղ ճանապարհորդության վրա հիմնված փորձառություններ։

«Եվրոպայի առաջատար զարգացող զբոսաշրջային ուղղություն» անվանակարգը կարևորում է նաև կայուն և համայնքակենտրոն զարգացման մոդելը, որի դեպքում զբոսաշրջությունից ստացվող եկամուտները վերաներդրվում են շրջակա միջավայրի պահպանության, մշակութային ծրագրերի և տեղական նախաձեռնությունների իրականացման մեջ՝ ապահովելով երկարաժամկետ արդյունք ինչպես բնակիչների, այնպես էլ շրջակա միջավայրի համար։

Այս անվանակարգում Դիլիջանի առաջադրումը նաև ընդգծում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ինքնատիպությունը և զբոսաշրջիկներին առաջարկվող բազմազան փորձառությունները՝ պատմամշակութային արժեքներից ու ավանդույթներից մինչև ժամանակակից և զարգացող զբոսաշրջային ուղղություններ։

Կիսվել

  • Click to share on Facebook (Opens in new window) Facebook
  • Click to share on Telegram (Opens in new window) Telegram
  • Click to share on X (Opens in new window) X
  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԴիլիջանՏավուշ
Ապրիլի 2, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Նորություններ

Արևի ուժը՝ Հայաստանի մարզերում․ մեկնարկել է բնակարանների էներգաարդյունավետության աջակցման ծրագիրը

Ապրիլի 2, 2026

...

Նորություններ

Էներգաարդյունավետության նոր նախագիծ Հայաստանի մարզերում

Ապրիլի 1, 2026

...

Հոգևոր Տավուշ

Ծաղկազարդի տոնը Տավուշում․ Մանուկների օրհնության օր

Մարտի 30, 2026

...

Հաջորդ գրառումը

Արևի ուժը՝ Հայաստանի մարզերում․ մեկնարկել է բնակարանների էներգաարդյունավետության աջակցման ծրագիրը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Եղանակի տեսություն Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Թուրքիա Իջևան Իրազեկում Խոհանոց Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանապահ Տավուշ Տավուշ Տավուշեցի հերոսներ Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

Սույն կայքը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս կայքում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус