Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմակայել ապատեղեկատվությանը․ դպրոցականները՝ Տավուշ Մեդիայում

Հայաստանում արդեն իններորդ տարին անցկացվող Մեդիագրագիտության շաբաթն այս տարի նոյեմբերի 14-21-ը նշվում է «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո։ Շաբաթվա շրջանակում Տավուշ Մեդիան հյուրընկալել է Իջևանի թիվ 3 դպրոցի մի խումբ աշակերտների՝ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու մեդիայի աշխատանքին, հեռուստատեսային արտադրանքի ստեղծման առանձնահատկություններին և տեղեկատվության ստուգման մեխանիզմներին։

Այցի ընթացքում քննարկվել են սոցիալական մեդիայի անվտանգ և նպատակային օգտագործման, կեղծ լուրերի բացահայտման ու ստուգման, ինչպես նաև ապատեղեկատվությունից պաշտպանվելու կարևոր հարցեր։ Արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում մեդիագրագիտությունը ձեռք է բերում առավել մեծ նշանակություն՝ օգնելով մարդկանց քննադատաբար գնահատել տեղեկատվությունը, տարբերակել հավաստի աղբյուրները և հետևել մեդիա հիգիենայի սկզբունքներին։

Տավուշ Մեդիայի աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են հեռուստատեսային արտադրանքի ստեղծման ամբողջ ընթացքը՝ հաղորդումների պատրաստումից և նկարահանումից մինչև մոնտաժ ու եթեր հեռարձակում։ Աշակերտները ծանոթացել են նաև տաղավարային հաղորդումների պատրաստման ձևաչափին և հեռուստաընկերության առօրյա աշխատանքին։ Հանդիպումն անցել է երկխոսության և մտքերի փոխանակման ձևաչափով։ Դպրոցականները ներկայացրել են իրենց առաջարկներն ու գաղափարները՝ կիսվելով, թե ինչ թեմաներով և ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ հեռուստաընկերության եթերում։

Տավուշ Մեդիան կարևորում է մեդիագրագիտության տարածումը և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ նպաստելով տեղեկացված, քննադատական մտածողությամբ և մեդիամիջավայրում կողմնորոշվելու հմտություններ ունեցող սերնդի ձևավորմանը։ Մեդիագրագիտության շաբաթվա առիթով Տավուշ Մեդիան հրավիրում է դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական ու մշակութային կենտրոններին և բոլոր հետաքրքրված կառույցներին օգտվելու իր կողմից մշակված Մեդիագրագիտության շտեմարանից։

Շտեմարանում ներկայացված են թեմատիկ հաղորդումներ և տեսանյութեր, ուղեցույցներ, ուսումնական նյութեր, խաղեր և մեդիագրագիտության ուսուցմանն ու տարածմանն ուղղված այլ գործիքներ։

Շտեմարանին կարող եք ծանոթանալ այստեղ: 



Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ՏավուշՏավուշ Մեդիա
Նոյեմբերի 14, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Ռեպորտաժ

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Նոյեմբերի 14, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Meta-ն չի պահանջում Facebook-ում հատուկ հայտարարություն հրապարակել՝ անձնական տվյալները պաշտպանելու համար

Նոյեմբերի 11, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Կրթությունը մշակույթ է․ արվեստի աշխարհը՝ Տավուշ Մեդիայի եթերում

Նոյեմբերի 11, 2026

...

Հաջորդ գրառումը

Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք․ Դովեղի հրշեջ-փրկարարական խումբը ճանաչվել է լավագույնը

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус