«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ, իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:
Այն կնպաստի Տավուշի մարզում ճշգրիտ, հավաստի, վստահելի տեղեկության տարածմանը՝ նվազեցնելով սուտ ու կեղծ լուրերի բացասական հետևանքները, ապակողմնորոշումը, վախն ու խուճապը:
Նախագծի շրջանակում նոյեմբերի 9-ին Իջևան համայնքում տեղի ունեցավ հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով: Ընդգծվեց մեդիագրագիտության կարևորությունը, ներկայացվեցին հիմնական սկզբունքները։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկել Տավուշի մարզում տարածված իրական դեպքերի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վնասներ են հասցնում կեղծ տեղեկությունները և ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները օրինակներ բերեցին Իջևանում տարածվող կեղծ լուրերից և ասեկոսեներից։
Սիրելի տավուշեցիներ,
Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում․ Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:
Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝ բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։
Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։
Կարդացեք նաև՝