Հ-26 /Մ-4/- Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրից «Կարմիրգյուղ» սարատեղի Հ-58 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ից մինչև 15:00-ը, նախատեսվում է իրականացնել պայթեցման աշխատանքներ։
Աշխատանքները կիրականացվեն Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ սարատեղի ավտոճանապարհի կմ 7+360– կմ 7+400 հատվածում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ», — ասվում է հայտարարության մեջ:





