Live
Tavush Media
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус
Logo
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tavush Media | Տավուշ Մեդիա
Արդյունք չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանք՝ ջահելություն»․Գայանե Բադալյանի 40 տարին՝ Արծվաբերդի սերունդների հետ

Արծվաբերդում կան մարդիկ, որոնց կյանքի պատմությունն այնքան սերտորեն է միահյուսված գյուղի առօրյային, որ նրանց մասին պատմելիս կարծես պատմում ես հենց գյուղի մասին։ Այդ մարդկանցից է Գայանե Բադալյանը։ Նա ծնվել, մեծացել և մինչ օրս ապրում է Արծվաբերդում։ Տարիները փոխվել են, սերունդներն են փոխվել, երեխաները մեծացել ու հեռացել են գյուղից, բայց նրա առավոտները շարունակում են սկսվել նույն սիրով՝ ընտանիքից, աշխատանքից ու երգից։

Տիկին Գայանեն ասում է՝ սիրում է գյուղի մարդկանց, բնությունը, սովորույթները, գյուղի հետ կապված ամեն ինչ։ Այդ սերը զգացվում է նրա աշխատանքի ամեն մի դրվագում։ Շուրջ չորս տասնամյակ է՝ Գայանե Բադալյանն աշխատում է Արծվաբերդի մսուր-մանկապարտեզում՝ որպես երաժիշտ-դաստիարակ։ Քառասուն տարին՝ մի ամբողջ մասնագիտական կյանք, որի ընթացքում մանկապարտեզի դռներից ներս են մտել բազմաթիվ սերունդներ։ Երեխաները փոխվել են, նրանց խաղերը, հագուստը, հետաքրքրություններն ու ժամանակը՝ նույնպես, բայց երաժշտությունը մնացել է նույնը։

«Մանկապարտեզը մի հեքիաթային աշխարհ է», — ասում է տիկին Գայանեն։

Ու հենց այդ հեքիաթային աշխարհ մտնելուն պես առօրյա հոգսերը կարծես մնում են դռան մյուս կողմում։ Այստեղ նրան սպասում են երեխաները՝ իրենց անհոգությամբ, հարցերով, ծիծաղով ու երգերով։ Այստեղ նա և դաս է տալիս, և ամեն օր մի փոքրիկ աշխարհ է կառուցում երեխաների հետ։

«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանցից ջահելություն եմ ստանում»․․․ Թերևս այս մեկ նախադասությունն ամենից ամբողջականն է նկարագրում նրա աշխատանքի փիլիսոփայությունը։

Տիկին Գայանեի համար երաժշտությունը երեխաների հետ խոսելու, նրանց արժեքներ փոխանցելու, զգալու ու զգացմունքները ճանաչելու լեզու է։ Մանկապարտեզում երաժշտական խաղերը, երգերն ու կոմպոզիցիաները միաժամանակ դառնում են ուսուցում ու խաղ։ Երեխաները ճանաչում են միմյանց ձայները, սովորում լսել, տարբերել, համագործակցել։

«Դուք պետք է յուրաքանչյուրդ գուշակեք ձեր ընկերոջ ձայնը», — ասում է նա երեխաներին՝ հերթական խաղը բացատրելու ժամանակ։

Այս փոքրիկ դրվագների մեջ էլ հենց թաքնված է մանկավարժի աշխատանքի մեծ իմաստը. երեխային սովորեցնել ճանաչել աշխարհը՝ խաղի, երաժշտության ու սիրո միջոցով։

Գայանե Բադալյանի համար հատկապես կարևոր տեղ ունեն հայրենասիրական երգերը։ Նա համոզված է՝ հայրենիքի հանդեպ սերը պետք է ձևավորվի դեռ մանկուց։ Ավագ խմբերի երեխաների հետ նա հատուկ ուշադրություն է դարձնում հայրենասիրական երգերի ուսուցմանը՝ փորձելով երգի միջոցով նրանց փոխանցել մի գաղափար, որն իր համար հիմնարար է։

Հայրենիքը ծնողի սիրուն հավասարազոր է։

Եվ հայրենասիրությունը, նրա պատկերացմամբ, միայն հայրենիքի մասին երգել չէ։ Ընկերոջը սիրելն է, բարություն անելն է, մեծին հարգելն է, տանը տատիկ-պապիկի նկատմամբ հոգատար լինելն է։ Այս ամենը միասին, նրա խոսքով, երեխային սովորեցնում է լինել լավ մարդ։ Այդ պատճառով մանկապարտեզի երաժշտական պարապմունքը երբեմն վերածվում է շատ ավելի մեծ դասի՝ կյանքի դասի։

Տիկին Գայանեի ձայնը մանկապարտեզում երեխաների համար վաղուց ծանոթ է։ Դասի սկիզբը, խաղի կանոնները, երգի առաջին հնչյունները, հարցերը՝ այս ամենը տարիների ընթացքում դարձել է նրա մասնագիտական առօրյայի մի մասը։

«Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»․ այս պարզ նախադասության հետևում քառասուն տարվա փորձ կա։ Տարիներ, որոնց ընթացքում մանկավարժը սովորել է հասկանալ երեխաների տրամադրությունը, նրանց հետաքրքրությունները, լսել նրանց լռությունն անգամ։

Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ երեխաների հետ անցկացրած ժամանակը Գայանե Բադալյանի համար երբեք չի դարձել սովորական աշխատանքային օր։ Ասում է՝ աշխատանքը մեծ սիրով է կատարում։ Մանկապարտեզ մտնելիս կտրվում է ընտանեկան առօրյա հոգսերից ու ամբողջությամբ մտնում երեխաների աշխարհ։ Այդ աշխարհում ժամանակը կարծես այլ կերպ է անցնում։

Գայանե Բադալյանի օրը սկսվում է երգով։ Տանը, առավոտյան, առօրյա գործերի ժամանակ, ճանապարհին՝ երգը միշտ նրա կողքին է։ Երգելով է նա երբեմն կտրվում հոգսերից, իսկ մանկապարտեզ հասնելուց հետո շարունակում է երգել արդեն երեխաների հետ։ Երգը նրա համար տրամադրություն է, հիշողություն, երբեմն՝ մխիթարություն։ Ուրախ ժամանակ նա երգում է մի երգ, տխուր պահին՝ մեկ ուրիշը։ Երաժշտության մեջ նա տեղ է տալիս իր զգացմունքներին, իսկ երգը դառնում է այն տարածքը, որտեղ կարելի է առանց բառերի պատմել սեփական ապրումների մասին։

«Երգը ինձ համար կյանք է, առանց որի չեմ կարող ապրել», — ասում է Գայանե Բադալյանը։

Քառասուն տարվա աշխատանքի ընթացքում երաժշտությունը նրա մասնագիտությունից վերածվել է կենսակերպի։

Տարիների մասին խոսելիս Գայանեի ձայնի մեջ արդեն այլ տրամադրություն է հայտնվում։ Չորս տասնամյակն անցել է՝ գրեթե աննկատ։ Երեխաները, որոնց ժամանակին ինքն է երգ սովորեցրել, այսօր արդեն մեծահասակներ են։ Ոմանք գուցե իրենց երեխաներին են բերում նույն մանկապարտեզ, ոմանք հեռացել են գյուղից, բայց նրանց ձայների, դեմքերի ու մանկության հիշողությունները շարունակում են մնալ Գայանեի կյանքում։

Գայանե Բադալյանի պատմությունը նաև պատմություն է գյուղում ապրելու, մնալու ու սեփական աշխատանքով համայնքի կյանքում հետք թողնելու մասին։ Սահմանամերձ Արծվաբերդում նա երեխաներին երգ է սովորեցրել, բայց նրանք էլ իրենց հերթին նրան վերադարձրել են մի բան, որը դժվար է չափել տարիներով՝ երիտասարդության զգացումը։ Գուցե հենց այդ պատճառով է, որ քառասուն տարվա աշխատանքից հետո էլ մանկապարտեզի դռները նրա համար չեն դարձել պարզապես աշխատավայրի մուտք։ Դրանք շարունակում են բացվել դեպի նույն հեքիաթային աշխարհը։ Մի աշխարհ, որտեղ ամեն օր կարելի է նորից ասել՝ «Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 

Կիսվել

  • Share on Facebook (Opens in new window) Facebook
  • Share on Telegram (Opens in new window) Telegram
  • Share on X (Opens in new window) X
  • Share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
Թեգեր։ ԱրծվաբերդՀայկ ԴոմբրյանՄեր թղթակիցներըՏավուշ
Սեպտեմբերի 9, 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առնչվող Գրառումներ

Վերջին նորություններ Տավուշից

Meta-ն չի պահանջում Facebook-ում հատուկ հայտարարություն հրապարակել՝ անձնական տվյալները պաշտպանելու համար

Նոյեմբերի 11, 2026

...

Վերջին նորություններ Տավուշից

Կրթությունը մշակույթ է․ արվեստի աշխարհը՝ Տավուշ Մեդիայի եթերում

Նոյեմբերի 11, 2026

...

Ռեպորտաժ

Ֆինանսներ, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն․ Հայաստանի ֆինանսական ոլորտը վերափոխումների շեմին է

Նոյեմբերի 10, 2026

...

Հաջորդ գրառումը

«Tour of Armenia» մրցաշարի շրջանակում Տավուշի մարզում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հետևեք մեզ

Տավուշ Մեդիան Արտակարգ ալիք տեղեկատվական ՀԿ-ի նոր նախագիծն է Տավուշի մարզում:
Մարզի տեղեկատվական կարողությունների հզորացում՝ հեռուստատեսություն, ռադիո, կայք և պատանի լրագրողների ուսուցման ռեսուրս կենտրոն:
Տեղեկատվական անվտանգությունն անվտանգային համակարգի անկյունաքարն է: Միասին պիտի կյանքի կոչենք ԴԻՄԱԿԱՅՈւՆ ՏԱՎՈՒՇԸ:

  • Մեր մասին
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Տե՛ղ հասցրու ասելիքդ Տավուշ ՀԸ հետ

+374 60 46 02 02

info@tavushmedia.am

Թեգեր

44-օրյա պատերազմ Այգեձոր Աչաջուր Արծվաբերդ Արտակարգ ալիք Բանակ Բերդ Բերդավան Բերդի տարածաշրջան Դիլիջան Երեխաներ Երիտասարդ Տավուշ Երիտասարդներ Երկրաշարժ Ընտրություններ 2026 Թուրքիա Իջևան Իրազեկում Կիրանց Կողբ Կրթություն Հայաստան Հայտնիներ Հոգևոր Տավուշ Հրանտ Ղազումյան Հրդեհ Մարզական Տավուշ Մեր բարբառն ու բարքերը Մեր թղթակիցները Մշակույթ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյան Շամշադին Ռուսաստան Սահմանամերձ բնակավայրեր Տավուշ Տավուշ Մեդիա Տավուշի իմ տան հեքիաթը Տավուշյան ռեպորտաժ Տավուշն է ընտրում Տղերքը Քո իրավունքը Օդային տագնապ ասմունք էլեկտրաշչակ

© All rights reserved 2025 | Tavush Media

  • Հեռուստատեսություն
  • Դիմակայուն Տավուշ
    • Երիտասարդ Տավուշ
    • «Կանաչ և Դիմակայուն Տավուշ»․ կոալիցիա մարզի ՀԿ-ների հետ
    • Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ
    • Զրույցներ դիմակայունության և անվտանգության մշակույթի մասին
    • Մեդիագրագիտության շտեմարան
  • Մեր մասին
  • Հայ
    • Eng
    • Հայ
    • Рус